Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

Բաչկովը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտին և պահպանեց իր WBA Continental տիտղոսը(տեսանյութ)

Սպորտ

 

Ստամբուլում կայացած IBA Pro-7 Champions Night մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին (33-7):

9-րդ ռաունդում Բաչկովը հակառակորդին մի շարք դիպուկ հարվածներով ծնկի բերեց, ինչից հետո Նդոնգենիի թիմը սպիտակ սրբիչ նետեց ռինգ՝ ընդունելով պարտությունը:

Այս հաղթանակով  Հովհաննես Բաչկովը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտին և պահպանեց իր WBA Continental տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում սա նրա ութերորդ հաղթանակն էր, որոնցից յոթը նա տարավ նոկաուտով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ