«Հրապարակ». Փաշինյանը հասկացել է՝ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում. ՔՊ–ում մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում արդեն մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված, մեծից փոքր՝ բոլորը պարտավոր են քննադատել Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլանը», այդ շղթայում տեղավորել Սամվել Կարապետյանի և Աջապահյանի կալանավորումը: Ներառել նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում, և ինքը չի մարսում ո՛չ Եկեղեցու դեմ արշավը, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը։ Իսկ հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
