Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

Մահացել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտան

Սպորտ

«Լիվերպուլի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է 28 տարեկան հասակում Իսպանիայի Զամորայի գավառում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան A-52 ավտոմայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Սանաբրիայի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։

Ժոտան գտնվում էր ավտոմեքենայում իր 26-ամյա եղբոր՝ Անդրե Ժոտայի հետ, ով հանդես էր գալիս Պորտուգալիայի «Պենաֆիել» ակումբում։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Ականատեսների տվյալներով՝ մեքենան ամբողջությամբ պատվել է կրակով, իսկ հրդեհը տարածվել է նաև մոտակա բուսականության վրա։ Չնայած 112 ծառայության արագ արձագանքին, երկու եղբայրներն էլ տեղում մահացել են։

Դիոգո Ժոտան «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նա նաև Պորտուգալիայի հավաքականի կարևոր անդամ էր։ Հունիսին Ժոտան հայտնել էր իր ամուսնության մասին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ