Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Փաշինյանի հաշվեհարդարը Ֆեմիդայի հետ

Վերլուծություն

Երբ Նիկոլ Փաշինյանը 2018-ին զավթեց իշխանության ղեկը, շատերը դեռ կարծում էին, թե միակ նպատակը անցյալի սխալները սրբագրելն է, կոռուպցիան արմատախիլ անելն ու նոր էջ բացելը։ Սակայն յոթ տարի անց արդեն պարզ է՝ այդ «նոր էջն» իրականում ընդամենը կարմիր գիծ էր, որի մյուս կողմում կանգնած էր պետության կառուցվածքային կազմաքանդման ծրագիրը։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, այլ կերպ հնարավոր չէ անվանել, քան իշխանության կողմից սանձազերծված մեթոդական հաշվեհարդար՝ պետականության ինստիտուտների, Սահմանադրության ու ինքնության հետ։

Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է մի վտանգավոր իրողության առաջ. երկրում կա Սահմանադրություն, բայց այն վաղուց  չի գործում։ Քաղաքական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեւացնում է, թե շարժվում է օրենքով, մինչդեռ իրականում Մայր օրենքը դարձել է հանգուցյալ, որին հիշում են միայն տոնից տոն: Եվ այս խոսքերի ներքո,  ի պաշտոնե երկրի սահմանադրականության երաշխավոր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարող էր նվագել Մոցարտի «Ռեքվիեմը», որովհետեւ Սահմանադրությունն այլեւս չի պաշտպանում ո՛չ պետությունը, ո՛չ էլ քաղաքացուն։ Այն կորցրել է իր իրավական ու բարոյական իմաստը: Ու տպավորություն է, որ այս ամենը տեղի է ունենում Ֆեմիդայի՝ արդարության եւ օրինականության աստվածուհու աչքի առաջ՝ նրա աչքերը կապած չէին, պարզապես փակել են, քանի որ Փաշինյանի օրոք արդարադատությունը ոչ թե կույր է, այլ՝ կաթվածահար:

Փաշինյանի օրոք Սահմանադրության ոտնահարման դեպքերը ոչ թե առանձին, պատահական միջադեպեր են, այլ մի սիստեմատիկ ծրագիր, որի միջոցով նա ձեւախեղում է պետության ողջ պետական կառույցը։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱՑԵ՞Լ է ՉՈՏՆԱՀԱՐՎԱԾ ՀՈԴՎԱԾ

Ըստ Սահմանադրության՝ երկրի ղեկավարը պարտավոր է ապահովել պետության անվտանգությունը։ Բայց մենք տեսանք՝ ինչպես նա սառնասրտությամբ հանձնեց Արցախը՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե Հայաստանը երբեւէ իրավունք չի ունեցել Արցախի վրա, եւ թե իր կառավարման օրոք արցախցիները պետք է սովորեին ադրբեջաներեն։ Այդ խոսքերից տարիներ չանցան, երբ էթնիկ զտման ականատես եղանք մեր իսկ աչքի առաջ, իսկ Փաշինյանը խուսափեց նույնիսկ բարոյական գնահատական տալուց՝ գերադասելով լռությունը, որն առավել ճչացող էր, քան ամենաբացահայտ դավաճանությունը։

Սահմանադրությամբ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն աշխարհի ցանկացած կետում։ Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք հազարավոր հայեր դարձել են անպաշտպան, ենթարկվել բռնության, ոտնահարվել են նրանց հիմնարար ազատությունները։ Կառավարությունն այս ամենի ֆոնին ընտրել է ծայրահեղ մեկուսացնող քաղաքականություն, որով քաղաքացուն զրկում են ոչ միայն պաշտպանությունից, այլեւ ազգային պատկանելությունից։

Անգամ եկեղեցու հարցերին չխառնվելու սահմանադրական սկզբունքն անտեսվեց՝ թքելով բազմադարյա ավանդույթների վրա։ Այն դարավոր կառույցը, որը ողջ հայության միասնության առանցքն է եղել՝ Հայ Առաքելական Եկեղեցին, Փաշինյանի կողմից դրվել է մշտական հարձակման տակ։ Հոգեւոր դաշտում նրա կեցվածքը ոչ միայն ագրեսիվ է, այլեւ վիրավորական:

Հասել ենք մի կետի, երբ երկրի ղեկավարը շարքային աշխատավորին` ՀՀ քաղաքացուն, հաթաթա է տալիս, թե «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր, իրենց գործը թողած, զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»։ Իսկ այս ամենի մեջ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բոհեմական խաղաղությամբ նշում է, թե սպառնալիք չի տեսնում:

Այսօր Փաշինյանը միայն սուպերվարչապետ չէ։ Նա ոչ թե սեղմել է համակարգը, այլ ամբողջությամբ կլանել։ Իր ղեկավարության ներքո են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, կառավարական հանձնաժողովները, ՄԻՊ-ը, Հանրային հեռուստաընկերությունը։ Ուր մնաց թե, արդարադատության նախարարը փորձեր ինչ-որ բան տեսնել: Աստվածուհի Ֆեմիդայի աչքերն են փակ, ինչպես չփակվեին Սրբուհու աչքերը…

Այս ամենը փոխել է ոչ միայն պետության կառավարման մեխանիզմը, այլ նաեւ՝ քաղաքական պատասխանատվության բովանդակությունը։ Այսօր Հայաստանում գործում է իշխանություն, որն իր ձախողումներն այլևս չի էլ փորձում արդարացնել։ Փաշինյանը կարող է հանրային ամբիոնից ասել. «Մեղավոր եմ», բայց անմիջապես ավելացնել. «Թիվ մեկ պատասխանատուն չեմ»։ Այս խոսքի ետևում ամբողջ իրողությունն է՝ Սահմանադրությունն այլեւս չունի ուժ, իսկ իշխող ուժը չունի ամոթ։

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ

Բայց ամենաողբերգականն այն է, որ մենք կանգնած ենք նոր սցենարի առաջ։ Հուլիսի 5-ին, երբ նախկինում նշվում էր Սահմանադրության օրը, այս իշխանությունը պատրաստվում է ազդարարել նոր սահմանադրական գործընթացի մեկնարկը։ Ու այս անգամ նպատակն էլ բացահայտ է։ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ «Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»։ Սա այլեւս իրավական չէ, սա քաղաքական ու քաղաքակրթական մարտահրավեր է՝ ուղղված մեր պետականության ինքնությանը։ Հռչակագրից հրաժարվելը նշանակում է՝ հրաժարվել մեր իրավահաջորդությունից, հրաժարվել այն գաղափարից, որ Հայաստանը միասնություն է աշխարհի բոլոր հայերի համար։ Այսինքն՝ հրաժարվել Հայկական պետության իմաստից։

Այն, ինչ կատարվում է հիմա, զուտ սահմանադրական ճարտարապետության փոփոխություն չէ։ Սա պլանավորված ծրագիր է՝ Հայաստանի ապապետականացման, ապազգայնացման, ապամոնտաժման։ Այն փաստաթուղթը, որը մեզ իբրեւ պետություն ձեւակերպել է պատմության մեջ, այժմ կանգնած է ոչնչացման վտանգի առաջ։ Եվ սա իրականացվում է ժողովրդի անվան տակ, ժողովրդի անունից։ «ժողովրդավարություն» գոռալով՝ իրականում այն դարձրել են քողարկման միջոց՝ ինքնիշխանության վերջնական կործանման համար։

Սա ոչ թե իրավական, այլ գոյաբանական խնդիր է։ Եվ որքան էլ Փաշինյանը փորձի իր վրա չվերցնել պատասխանատվությունը՝ այն անխուսափելի է։ Ի վերջո պետության հիմքը չի կարող քվեարկության՝ հանրաքվեի դրվել։ Պետականության շարունակականությունը քաղաքական ցանկության հարց չէ։ Եվ եթե այսօր հարցը դրվում է՝ մնալ հռչակագրին հենված պետություն, թե՞ վերածվել օդից կախված միավորի՝ ապա պատասխանը պետք է լինի ոչ թե քվեաթերթիկով, այլ պետական կամքով։

Հետևաբար, հիմա առավել քան երբեւէ կարեւոր է ընդդիմության համախմբումը։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 80-85 տոկոսը, տենչում է իշխանափոխություն։ Այդ պահանջն այլընտրանք չունի։ Եթե ներկայիս ընդդիմությունը չկապիտալացնի այդ սպասումը, գործընթացները կանցնեն ինքնահոս ուղիով՝ Փաշինյանի հետ միասին քշելով նաեւ մերօրյա ընդդիմադիր քաղաքական դաշտին։ Այս առումով հույսի վերջին կայծերը դեռ կան։ Պայքարի մեխանիզմը ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, սահմանադրական է՝ համազգային արթնություն եւ իմպիչմենթ:

Իսկ մինչ այդ, հուլիսի 5-ը դառնում է սիմվոլիկ օր՝ այլեւս ոչ թե պետական տոն, այլ հիշատակի օր։ Օր, երբ մի պահ պետք է լռենք եւ հարգենք այն Սահմանադրության հիշատակը, որն իդեալական չէր, բայց պետություն էր կերտում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված