Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը Արևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծը ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին Ինքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)

Նիկոլի՛ դեմ գործ հարուցեք, ծառայեք օրենքի՛ն. Ալլա Հակոբյան

Թեմա
Դե, ինչ... Ուղիղ եթերով նայում էի դեռ 40 տարին չբոլորած տիկնոջը, ով ուղիղ ԵՐԵՔ տարի առաջ` 29․06․2022 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ:
 
Այսօր ՀՀ ԱԺ-ում այդ դժբախտ աչքերով տիկնոջ ելույթը ինձ հիշեցրեց Ն.Ի. Եժովին, ով հայտնի «тройка»-ների հեղինակն է: Երիտասարդ սերնդին հիշեցնեմ, որ 1937 թվականի օգոստոսին Նիկոլայ Իվանովիչ Եժովի գլխավորությամբ «հակասովետական տարրերի» հանդեպ ռեպրեսիվ գործողություններ իրականացնելու միտումով ստեղծվել են «ԽՍՀՄ ՆԿՎԴ եռյակները», որոնք բաղկացած էին ԵՐԵՔ ԱՆՁԻՑ՝ ՆԿՎԴ տարածաշրջանային ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՑ, Համամիութենական կոմունիստական կուսակցության (ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ) շրջանային կոմիտեի ՔԱՐՏՈՒՂԱՐԻՑ եւ ԴԱՏԱԽԱԶԻՑ: Այդ «եռյակ»-ները` «тройка»-ները, որոնք գործել են մինչեւ 1938 թվականի նոյեմբերը, փաստացի եղել են ՎԱՐՉԱԿԱՆ (ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ) ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ մարմիններ ԽՍՀՄ ՆԿՎԴ-ի հանրապետական, մարզային եւ շրջանային բաժիններում։
 
Ակամա, ցանկություն է առաջանում համեմատել այդ «тройка»-ները այսօրվա Հայաստանի Հանրապետության «իշխանավորների» հետ, փոխելով «հակասովետական տարրեր» բառակապակցությունը «հականիկոլական» տերմինով: Այսօր բոլոր ՀԱՅԵՐԸ, բոլոր ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ եւ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները, ովքեր ՉԵՆ ԿԻՍՈՒՄ Նիկոլի ԿԱՐԾԻՔԸ, ավտոմատ կերպով դառնում են այս եզրույթի կրողներ, ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ են տեռորիստներ եւ ԿԱԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ են։
 
Զուգահեռը Հայաստանի Հանրապետությունում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի եւ 1937 թվականին ՆԿՎԴ-ի տարածաշրջանային բաժինների ղեկավարների միջեւ` ակնհայտ է: Նաեւ ակնհայտ է զուգահեռը այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող «Քաղաքացիական պայմանագիր» եւ եկեղեցուն ու հոգեւորականությանը հալածող բոլշեւիկյան կուսակցության միջեւ։ Հենց ՆԿՎԴ-ի գործակալները 1938 թվականին խեղդամահ արեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին։
 
Եվ վերջապես, այսօր ՀՀ Ազգային ժողովում ելույթ ունեցող դատախազին ակամա համեմատում ես «եռյակի» հեղինակ Ն.Ի. Եժովի հետ։ ՀՀ դատախազն ունի իրավաբանական կրթություն եւ, անկասկած, չի կարող չիմանալ Եժովի բռնաճնշումների մասին։ Բայց, այնուամենայնիվ, հիշեցնեմ, եւ ոչ միայն դատախազին, այլեւ ԲՈԼՈՐ նրանց, ովքեր ԾԱՌԱՅՈՒՄ են ՈՉ ԹԵ ՀՀ-ին, այլ եռանդուն կերպով ՍՊԱՍԱՐԿԵԼՈՎ Նիկոլ Փաշինյանին, կատարում են նրա քմահաճույքները, որ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ եւ ՊԵՏԱԿԱՆ գործիչ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՄԻՍԱՐ Ն. Ի. Եժովն ապրել է ընդամենը 45 տարի։ Նա գնդակահարվեց Մոսկվայի հենց ВКВС-ի նկուղում:
 
Մտածեք ձեր ապագայի մասին։ Դադարե՛ք ՍՊԱՍԱՐԿԵԼ անօրենությունների աղբյուր հանդիսացող Նիկոլին եւ նրա գործած անօրենությունների հիման վրա հենց Նիկոլի՛ դեմ գործ հարուցեք: Ծառայեք ՕՐԵՆՔԻ՛Ն:
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
 
*ՆԿՎԴ (НКВД) - Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ
*ՈՒՆԿՎԴ (УНКВД) - НКВД -ի վարչություն
*ВКП(б) - Համամիութենական կոմունիստական ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐԻ)
*ВКВС - ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիա

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված