Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». Գորիսի հյուրանոցներում ազատ համար չի մնացել

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը կայանալու է հուլիսի 12-ին` Գորիսում, «բրոնյա» են արվել Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները։ Քաղաքում 10 հյուրանոց է գործում, սակայն այդ օրն ազատ համար գրեթե չկա ոչ մի տեղ: Իշխանական էլիտան` մոտ 200 հոգի՝ կառավարության, օրենսդիր մարմնի անդամներ, տարածքային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներ եւ այլք, երկու օր կանցկացնեն Գորիսում։ Հյուրանոցային համարների բրոնյայով զբաղվել է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Ասում են՝ կաշվից դուրս է եկել հավուր պատշաճի միջոցառումն ու հյուրընկալությունն անցկացնելու համար: Ծրագրել է, որ Փաշինյանը կարողանա զբոսնել Գորիսում եւ նրան փողոցում «ջերմ բարեւեն, սեր ու աջակցություն հայտնեն» նախապես պարապացրած քաղաքացիները: Հույս ունի այդկերպ շահել Փաշինյանի վստահությունը եւ ընտրվել ՔՊ վարչության անդամ, որի համար ինքնաառաջադրվել է։ Իշխանական քաղաքական ժողովները սովորաբար մերձեցման միջոցառումներ են լինում, որոնց ընթացքում Փաշինյանը զոնդաժ է անում թիմին կարեւոր հարցերում ինչպես դրսեւորվել, ինչ պատասխաններ տալ լրագրողներին, հընթացս էլ սպառնում է թիմակիցներին հանկարծ չմտածեն նավը լքելու մասին, հակառակ դեպքում իրենց տխուր օրեր է սպասվում։ Իսկ այս ժողովին թեմաների պակաս հաստատ չի լինելու՝ եկեղեցու, ընդդիմադիր եւ հոգեւոր «ահաբեկիչների» հարցերը, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող համագումարի հարցերը: Ոչ միայն ողջ հանրության ուղեղները լվանալու կարիք կա, այլեւ սեփական թիմակիցների, որոնք հանկարծ չկասկածեն, որ առաջնորդն «ամեն ինչ ճիշտ է անում» եւ հմայված նապաստակների նման օձի երախը գնան»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ