Ամերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվել Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն Ազիզյան Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին Հոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվում

Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի վարչությունը հայտարարություն է տարածել

Թեմա

«Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը։ Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար։ Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին։

Իշխանությունների և դատական համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում։ Աղոթքի իր կոչում Գարեգին Բ կաթողիկոսը խոսել է անհիմն մեղադրանքների մասին և ձերբակալությունները որակել անօրինական։

Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին։ Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում։

Օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգանքը համարում ենք Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի հիմնարար գործոններ։ Առանց այն էլ երկիրը արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների։ Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում, և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում։

Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն։ Այս համատեքստում մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյունը և հոգևոր, սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը՝ հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից՝ 2023 թվականին։

Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության, հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար», - ասված է Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի վարչության տարածած հայտարարության մեջ:  

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ամերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվումԵրևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբԵղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված