Ես ռեւանշ եմ ուզում, Արմա՛ն. Շարա Բուլետ Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար. Բուլիկին Լարսը փակ է բեռնատարների համար «Իրավունք»-ը թթու թան չէ, ամեն դդումային երեւույթի խելքի բան չէ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Բաքուն կրկին հետաձգել է Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Վարույթի կարճումը, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի. փաստաբան Արամայիս Հայրապետյան ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամանորի գիշերը ստիպված է անցկացնել Լաս Վեգասի կալանավայրում. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Դեկտեմբերի 31-ին՝ ձյուն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով․ Սուրենյան 36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն

Խոսքս ուղղում եմ հայկական շոու բիզնեսի, այսպես կոչված, «աստղերին»՝ լսե՛ք, դուք արժանապատվություն չունե՞ք

Մշակութային

«Գրում եմ հույզերի մեջ խեղդված ու ընկճված այնքան, որ ոչ մի բառով չեմ կարող փոխանցել։

Նախ սկսեմ նրանից, որ շոու բիզնեսում 30-ամյա գործունեության ընթացքում Սամվել Կարապետյանից ոչ մի ֆինանսական աջակցություն չեմ ստացել և չեմ ակնկալել, ոչ մի գործնական կամ անձնական շփում չեմ ունեցել նրա հետ։ Սա կարևոր է, քանի որ, վստահ եմ, երկիմաստ մեկնաբանությունների պակաս չի լինի։ Գրում եմ պարզապես որպես հայ, ռուսաստանաբնակ հայ, ով տեղյակ է Ռուսաստանում և Ռուսաստանի հայերի շրջանում Սամվել Կարապետյանի գործունեության մասին։ Սակայն, նպատակս բուն Սամվել Կարապետյանի հետ կատարվածը մեկնաբանելը չէ, այլ՝ չափազանց ցավալի, ես կասեի նողկալի իրականությանն անդրադառնալը։

Խոսքս ուղղում եմ հայկական շոու բիզնեսի, այսպես կոչված, «աստղերին»։ Լսե՛ք, դուք արժանապատվություն չունե՞ք, դուք երախտագիտության զգացում, սատարելու, կարեկցելու, այլ մարդկային տարրական որակներից զո՞ւրկ եք։ Մի՞թե գիտակից, առողջ դատողությամբ մարդը կարող է այդչափ անսիրտ լինել ու անվրդով հետևել զզվելի տեսարանի մի մարդու շուրջ, ում շնորհիվ ունեցել եք Ռուսաստանի լավագույն բեմերում ելույթ ունենալու, կլորիկ գումարներ վաստակելու բազմաթիվ հնարավորություններ, ում բարեգործության շնորհիվ կարողացել եք իրագործել լուրջ նախագծեր՝ այդ թվում անձնական։ Իսկ այսօր փակ աչքերով ու լուռ նստած հետևում եք։ Լավ, մինչև ե՞րբ, ե՞րբ։

Դուք գոնե հասկանում ե՞ք որպես «աստղեր» ի՞նչ առաքելություն ունեք։ Դուք հասկանում ե՞ք, որ հասարակությունը նաև ձե՛ր երեսին է նայում, իսկ դուք գլուխներդ կախ, երես չունեք, որ ցույց տաք, ասելիք չունեք, որ խոսեք, որովհետև ոչ պահի լրջությունն եք հասկանում, ոչ ձեր դերը այս ամենի մեջ։ Ու ձեր խնդիրը հենց դա՛ է։ Դուք երախտամոռ, անսկզբունք և եսասեր էակներ եք։ Ես ձեր փոխարեն ամաչում եմ, այո՛։ Վստահ եմ, տեղյակ եք, թե Ռուսաստանի շոու բիզնեսի (և ոչ միայն) քանի ներկայացուցիչ ելույթով հանդես եկավ ի զորակցություն Սամվել Կարապետյանի, հղելով ջերմ ու գոտեպնդող խոսքեր։ Լավ, դուք տարրական պատվի զգացում էլ չունե՞ք։ Միթե այնքան կաշկանդված ե՞ք, որ հայ մարդուն, այն էլ այն մարդուն, ում շնորհիվ ձեռքբերումներ եք ունեցել, չեք կարող գոնե աջակցություն հայտնել։ Թե՞ վախենում եք զրկվել ձեր «մուղամները» կատարելու միջոցով գումար վաստակելու հնարավորությունից։ Ես չեմ հասկանում և չեմ ընդունում ո՛չ մի պատճառաբանություն, ո՛չ մի։

Ամոթ ձեզ, հազար ամոթ։ Ցանկացած մեծահոգի մարդ, առավել ևս «աստղ», այսօր պետք է բարձրաձայներ կատարվածի դառնության մասին և հասարակությանը ներկայացներ իր դիրքորոշումը։ Սիրտս անասելի ցավում է այն մտքից, որ հայ մշակույթի գործիչները այլևս միայն վաճառականի հոգեբանությամբ են առաջնորդվում և չունեն այն գիտակցումը, որ իրենք պարզապես գումարի դիմաց ելույթ ունեցող չեն, իրենք հայ ժողովրդի նկատմամբ այլ պարտավորություն ևս ունեն․ այն է՝ սերմանել բարձր արժեքներ, բարեգթության և սրտացավության օրինակ լինել, լինել ազնիվ սեփական մտքերի և սրտի հետ։ Հույս չունեմ, թե տողերս ինչ-որ բան կփոխեն ձեր մեջ, քանզի առանց դրա դուք պետք է ձեր ասելիքը հնչեցնեիք դեռ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի ժամանակ։ Բայց դուք լուռ եք, իսկ ես չեմ կարող հաշտ լինել այս իրավիճակի հետ։ Ուշքի եկե՛ք, բա՛վ է», - գրել է պրոդյուսեր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ես ռեւանշ եմ ուզում, Արմա՛ն. Շարա ԲուլետԷդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար. ԲուլիկինԼարսը փակ է բեռնատարների համար «Իրավունք»-ը թթու թան չէ, ամեն դդումային երեւույթի խելքի բան չէԱմանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Բաքուն կրկին հետաձգել է Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Վարույթի կարճումը, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի. փաստաբան Արամայիս ՀայրապետյանԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ, ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՐԶԻՉ ՎԻԿՏՈՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ - ՆՈՎԵՆՑԸԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամանորի գիշերը ստիպված է անցկացնել Լաս Վեգասի կալանավայրում. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԴեկտեմբերի 31-ին՝ ձյուն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով․ Սուրենյան 36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն «Ինչո՞ւ ենք գալիս Կիրանց. որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք». Փաշինյան ՍԱՏՄ տեսուչների կողմից կանխվել է ձիու մսի վաճառքը Արման Ծառուկյանը մրցում է Շարա Բուլետի հետ. Ինչ նվեր կստանա, եթե հաղթի Վստահ եմ՝ գալիք տարում մենք կունենանք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները. Սերգեյ Կոպիրկին Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի. Արամ ՎարդևանյանԵնթադրենք Ադրբեջանը որոշում ա հարձակվել Մայր աթոռի և Վեհափառի վրա, ու՞մ կպաշտպանի էսօրվա վարչապետի պաշտոնը. Ամալյան«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին 2 ամսովԲացահայտվել է անդրազգային խոշոր կիբերհափշտակություն. 11 անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Մեծ անակնկալ է սպասվում. արաբները նպաստում են իսրայելական գերիշխանության հաստատմանը. Բալասանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված