⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը

«Համաշխարհային խորհրդանիշ 2025» մրցանակը վիրտուոզ Մարիաննա Գեւորգյանինն է

Լուսանկարներ

«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԻ ՂՈՂԱՆՋԸ ՀՈԳՈՒՍ ՀՆՉԵՂ ՁԱՅՆՆ Է»

Աթենքը հուլիսի 1-3-ը վերածվել էր արվեստի ու մշակույթի համաշխարհային կենտրոնի։ Անցկացվեց «Global Icon Award (Music) - 2025» («Համաշխարհային Խորհրդանիշ») հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որը միավորեց աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ականավոր մշակութային գործիչների եւ այլ ոլորտներ ներկայացնող լավագույնների: Յուրաքանչյուր ոլորտում մրցանակները շնորհվեցին նրանց, ովքեր իրենց տաղանդով ու նվիրումով փոխում են աշխարհը։ Մրցանակաբաշխության ընթացքում «Global Symbol» («Համաշխարհային խորհրդանիշ 2025») պատվավոր մրցանակը շնորհվեց հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի վիրտուոզ քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան)։ Թեեւ տեխնիկական պատճառներով Մարիաննան անձամբ չէր կարողացել մասնակցել պարգեւատրման արարողությանը, մրցանակաբաշխության նախագահ Պրիթ Պադմանաբհան Նամբիարը հատուկ ուղերձով է շնորհակալություն հայտնել նրան, որտեղ մասնավորապես նշված է․«Այս մրցանակը համեստ հարգանքի տուրք է ձեր աշխատանքին եւ այն հավերժական գեղեցկությանը, որը դուք առաջարկում եք աշխարհին երաժշտության միջոցով»: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է մրցանակակրի հետ:

— Մարիաննա, ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք, որ արժանացել եք «Global Symbol» մրցանակին։

— Յուրաքանչյուր արվեստի ներկայացուցչի համար ես վստահ եմ, որ նման կարեւոր մրցանակներն ու ձեռքբերումները շատ ոգեւորիչ են, ինչ խոսք գնահատված լինելը շատ ուրախալի ու հաճելի է։ Ես շատ գոհունակ եմ, որ արժանացել եմ «Համաշխարհային Խորհրդանիշ 2025» մրցանակին։

— «Համաշխարհային Խորհրդանիշ» մրցանակաբաշխության նախագահ Պրիթ Պադմանաբհան Նամբիարի նամակում շեշտվում է, որ Դուք դարձել եք Հայաստանի մշակութային դեսպանը։ Ի՞նչ պատասխանատվություն եք զգում այդ բնորոշման ներքո։

— Յուրաքանչյուր անգամ հավուր պատշաճի ներկայանալով ու ներկայացնելով հայ ավանդական, ազգային երաժշտություն ես արդեն իսկ դեսպանն եմ իմ երկրի։ Ուրախ եմ, որ ժյուրին առանձնակի նշել է այս փաստը: Ի դեպ, տարիներ առաջ միջազգային մրցույթներից մեկի ժամանակ, բացի առաջին կարգի մրցանակից, հատուկ մրցանակ էի ստացել, որպես երաժշտության դեսպան։ Ես լինելով բարձր պատասխանատվությամբ մարդ պահաջատեր եմ իմ անձի ու իմ ներկայացրած արվեստի հանդեպ, անկախ մրցանակներից, միջազգային ժյուրիի հատուկ խոսքից, երախտագիտական նամակներից, շնորհակալագրերից, պատվոգրերից եւ նման ոգեշնչող առիթներից (բայց շատ պարտավորեցնող է)։

— Այս մրցանակը տրվում է Writers Capital Foundation-ի կողմից՝ որպես մշակույթի եւ երաժշտության ոլորտում ամենաբարձր պարգեւ։ Ի՞նչ նշանակություն ունի այս ճանաչումը Ձեր ստեղծագործական ուղու համար։

— Ամենաբարձր պարգեւն այս կյանքում Մարդ լինել, Մարդ մնալն է, սիրել երկիրդ, ծառայել հօգուտ հայրենիքիդ, չհեռանալ եկեղեցուց, եւ չուրանալ հոգեւոր արժեքներդ ես այս գաղափարախոսությամբ եմ առաջնորդվում։ Իմ Հայ Առաքելական եկեղեցու զանգերի ղողանջը դա հոգուս հնչեղ ձայնն է, որը իմ արվեստով փոխանցում եմ հանրությանը։

— Այս մրցանակաբաշխությունը համախմբել էր տարբեր ոլորտների հայտնի մասնագետների ողջ աշխարհից։ Ի՞նչ կարող եք ասել այն մասին, որ երաժշտական աշխարհից միակ հայ ներկայացուցիչն եք եղել։

— «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Ս.Երկանյան) մենակատար քանոնահարը լինելով՝ ես բավականին ակտիվ ստեղծագործ երաժիշտ եմ, որն ի գործ, այլ ոչ թե խոսք մշտապես հնչեցնում եմ բեմից։ Ես հայ եմ արդեն ամեն բան հստակ ասված է... տաղանդը պետք է հաղթի, ուրախ եմ որ նման հարթակներում տարբեր երկներում ճանաչում են հային օրինակելի ու լավ կերպարով` կլինի սպորտ, գիտություն, արվեստ, բիզնես...

— 2020թ. Դուք հաղթեցիք «World Folk Vision» մրցույթում՝ գերազանցելով 115 երկրի մասնակիցների։ Ի՞նչ ճանապարհ եք անցել այդ մրցանակից մինչեւ այսօր՝ «Global Icon Award» մրցանակին արժանանալը։

— Հինգ տարի առաջ այս նույն օրով եմ հաղթել համաշխարհային մրցույթում։ Իմ ճանապարհը եղել է Հայաստանի պես՝ 2020-2025 , ստեղծագործել եմ, արարել թե՛ իմ երկրում, թե՛ երկրից դուրս։ Ակադեմիական բեմերից` սնելով, կրթելով, դաստիարակելով, ակադեմիական հնչողությամբ հայ հոգեւոր, ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական արվեստ։

— Ինչպիսի՞ն են ձեր առաջիկա ծրագրերը։ Արդյոք այս միջազգային ճանաչումը փոխել է ձեր ստեղծագործական ուղեգիծը։

— Ամեն ինչ առջեւում է, ես վստահ եմ՝ արդեն լուսաբաց է։

— Ինչպե՞ս եք գնահատում հայկական երաժշտության ներկայությունն ու ընկալումը միջազգային հարթակներում այսօր։ Ինչի՞ կարիք ունենք՝ ավելի տեսանելի լինելու համար։

— Շատ կարեւորում եմ թե՛ Հայաստանում, եւ թե՛ միջազգային հարթակում` ցանկացած արտիստի կողմից, երբ ներկայացվում է մեր ազգայինը, հայկականը բարձր պրոֆեսիոնալիզմով, կատարողական ճիշտ մեկնաբանությամբ շատ ուրախալի է։ Ես իմ օրինակով ասեմ, նկատել եմ` օտար ազգն ավելի պահանջ ունի ավադական, հնագույն, մաքուր արվեստի։ Ավելի տեսանելի լինելու համար կարիք ունենք բարոյական ճշմարիտ արվեստի։ Ստի, կեղծիքի շոուն մասշտաբայնորեն կլանել է հանրությանը, ինքնամաքրում է պետք ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները՝ Հոնկ Կոնգի բալետի վաստակավոր լուսանկարչից` Թոնի Լուկ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված