Դեկտեմբերին ամեն ինչ կպարզվի․ Փաշինյանը բոլորին ֆռացրել է․ Հովիկ Աղազարյան Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երկու ամիս անց հայտնի դարձավ, որ երեխաների օրգանիզմում որևէ թմրանյութ չի հայտնաբերվել. Արսեն Լևոնյան

Գրադարան

ԻԹ ոլորտի մասնագետ Արսեն Լևոնյանն իր ՖԲ էջում գրում է.

«Հիշո՞ւմ եք Մխչյանի դպրոցի միջադեպը, երբ ըստ լուրերի՝ բարձր դասարանի չորս աշակերտներ չորս ամիս շարունակ հետապնդել են չորրորդ դասարանի երկու երեխայի, ստիպել են շուրթերին քսել մի ճերմակ փոշի և սպառնալիքով ստիպել գումար բերել տնից»։

Այս պատմությունը միանգամից պայթեց սոցցանցերում, առանց որևէ հաստատված փորձաքննության, առանց նախաքննական մարմինների եզրակացության։

Այսօր, երկու ամիս անց, հայտնի է դարձել պաշտոնական տեղեկատվություն՝ անփոփոխ և անհերքելի փաստով․ երեխաների օրգանիզմում որևէ թմրանյութ չի հայտնաբերվել, իսկ այդ «սպիտակ փոշին» ընդհանրապես քննիչներին չի էլ հասել։ Այսինքն՝ այն նույնիսկ չի ենթարկվել փորձաքննության։

Եվ այս լույսի ներքո ակամայից առաջանում է մի պարզ ու ծանրակշիռ հարց՝

ինչպե՞ս ստացվեց, որ մի ամբողջ դպրոցի հեղինակություն տրորեց վախի և անստույգ լուրերի ալիքը, և ինչո՞ւ է տնօրենը հեռացված աշխատանքից՝ առանց մեղքի ապացուցման։

Սա դարձավ դասական դեպք, երբ նախ դատեցին, հետո հարցրին՝ արդյո՞ք գործ կա։

Իսկ դպրոցի տնօրենը, ով որևէ կերպ չի եղել առերևույթ հանցանքի մասնակից, դարձավ սոցցանցային ճնշման և հանրային պարսավանքի զոհ։ Աշխատանքից հեռացում միայն լուրերի հիման վրա՝ առանց դատարանի, առանց փորձաքննության եզրակացության, առանց հստակ մեղադրանքի։

Անհնար է լռել, երբ հանրային գիտակցությունը դառնում է «դատավոր»՝ առանց փաստերի, երբ ամբողջ մեղքը դրվում է այն մարդու վրա, ում աշխատանքը տարիներ շարունակ կապված է եղել երեխաների կրթության, դաստիարակության և բարոյական անվտանգության հետ։

Եթե այսպես շարունակվի, ապա ցանկացած դպրոցի, տնօրեն կամ ուսուցիչ կարող է հայտնվել նման բեռի տակ՝ միայն որովհետև որևէ մեկը գրել է «ըստ լուրերի»։

Այս դեպքը ոչ միայն սթափեցնող է, այլև հստակ ազդակ՝

*որ պաշտոնանկությունը չպետք է լինի հանրային ճնշման հետևանք,

*որ նախ պետք է ավարտել քննությունը, ապա՝ հրապարակել եզրակացություն,

*և որ ամենավտանգավորը՝ երեխաների մասին զգայուն տեղեկատվության հանրայնացումը կարող է ավելի վնաս պատճառել, քան՝ պաշտպանել նրանց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ