Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել է Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Ամերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվել Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն Ազիզյան Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին

Մարդիկ, որոնք այսօր զբաղված են Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ, խոսում են հորինված իրավունքների մասին

Թեմա

«Մինչ մեր հաղթանակը՝ մեր հարաբերությունները Հայ Առաքելական եկեղեցու հետ այլ էին», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, հայտնում է APA-ն։

«Մինչև 2020 թվականը, երբ հանդիպում էինք եկեղեցու առաջնորդների հետ, նրանք իրենց պահում էին որպես հաղթողներ և վերևից էին նայում մեզ։ Դա վիրավորական էր թե՛ ինձ, թե՛ ադրբեջանցի ժողովրդի համար։ Հիմա ես հաղթանակ տարած ժողովրդի շեյխուլիսլամն եմ և հպարտանում եմ դրանով։ Վերջերս վերականգնեցինք Իրևանի քազիլյաթը։ Աստծու օգնությամբ մենք նաև կվերադառնանք այդ հողեր, կվերականգնենք մեր սրբավայրերը, սրբատեղիներն ու մզկիթները, և մեր հոգևորականները նույնպես կծառայեն այնտեղ», – նշել է նա։

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը վերլուծելով վեդջինիս հայտարարությունը նկատում է.

- Կովկասի մուսուլմանների առաջնորդի հայտարարությունն ամբողջությամբ համադրվում է դեռևս մայիսի 22-ին արված նրա բավականին սադրիչ հայտարարության հետ, որում նա թիրախավորել էր Հայ Առաքելական Եկեղեցին, ու այդ շրջանակներում սա նաև համադրվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի հետ, որում իրենք ՀՀ տարածքը փորձում են ներկայացնել հին ադրբեջանական հող: Իրենց ասած «ղազիաթը» հոգևորական շարիաթի դատավորն է, որը մուսուլմանների շրջանում ինչ-որ դատական գործեր է քննում, նրանք նույնիսկ ինչ-որ մեկին նշանակել են այնտեղ: 

Նրանց այս սադրիչ քայլերը ցույց են տալիս իրենց հեռահար նպատակները, որ իրենք որևէ կերպ չեն ցանկանում թաքցնել, ու ամբողջությամբ զբաղված են պատմական կեղծարարությամբ, մասնավորապես ասում են, որ կգան այդ հողեր, ինչ-որ տաճարներ կվերականգնեն: Այսինքն՝ մարդիկ, որոնք այսօր զբաղված են Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ, խոսում են հորինված իրավունքների մասին: Այս ամբողջ քաղաքականությունը, նմանատիպ հայտարարությունները, որոնք մի կողմից զավեշտալի են թվում, մյուս կողմից՝ Ադրբեջանի զավթողական քաղաքականության բաղկացուցիչ մասն են: 

Փաշազադեն այդ ամենը օգտագործում է հիմնականում Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելու համար ու վերջին շրջանի իր ելույթներում և հայտարարություններում ակտիվորեն անում է դա: Նույն մայիսի 22-ի ելույթի ժամանակ նա ասել էր, որ «Հայկական Եկեղեցին մեծ սպառնալիք է Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար», այսինքն՝ ամբողջությամբ խեղաթյուրված մի հայտարարություն, իրականության հետ կապ չունեցող, որն իրենք շարունակ փորձում են առաջ մղել:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվումԵղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված