Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը Արևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծը ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին Ինքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է

Քարոզչություն՝ կեղծիքի հիմքով

Թեմա

Հայ Եկեղեցու դեմ տարվող արշավի առանցքում մի քանի առանձնահատկություն կա, որոնցից ամենակարեւորը, թերեւս, սուտն է։ Խոշոր սուտ, որ սկզբում նետվում է հանրային դաշտ, ապա այդ ստի հիման վրա կառուցվում են մեղադրանքներ, պնդումներ ու կեղծ դատողություններ։ Օրինակ, մատնացույց են անում ինչ-որ անբարոյականություն՝ առանց անուն նշելու կամ փաստարկ ներկայացնելու։ Խոսում են հանցանքի կամ զանցանքի մասին, սակայն որեւէ իրավական հենք չեն բերում։ Ապա հայտարարում են, թե իբր պայքարը անձերի, ոչ թե Եկեղեցու դեմ է, բայց, միեւնույն ժամանակ, արհամարհում են եկեղեցական իշխանությունը, նվիրապետությունը՝ օգտագործելով լկտի արտահայտություններ, զրպարտություն եւ նույնիսկ գռեհկաբանություն։ Անտեսվում է նաեւ անմեղության կանխավարկածը, որն օրենքով ամրագրված հիմնարար իրավունք է։ Օրենքը մեկնաբանվում է ընտրովի՝ այնպես, ինչպես հարմար է իշխանություններին՝ շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների միջազգային ստանդարտները։

Մեկ այլ վտանգավոր մեթոդ է՝ արհեստական համեմատությունների ստեղծումը։ Փորձ է արվում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը համեմատել մի գործի հետ, որը բացարձակապես չունի նմանություն ո՛չ մասշտաբով, ո՛չ բովանդակությամբ եւ հիմնված է միանշանակ կեղծիքի վրա։ Ձերբակալվածների գործերն էլ փորձ է արվում ներկայացնել որպես մեկ ամբողջական «սցենար»։ Սամվել Կարապետյանի պարզ եկեղեցասեր ու հայրենասեր դիտարկումը կապվում է մի հորինված «հեղաշրջման պլանի» հետ։ Միքայել արքեպիսկոպոսի ձերբակալությունը դիտավորյալ նույնացվում է Բագրատ արքեպիսկոպոսի դեմ հարուցված գործի հետ՝ զուգահեռ կառուցելու նպատակով։ Եվ այս ամբողջ պատկերը շեշտադրելու համար նրանց տեղավորում են նույն խցում։

Այս ամենն ուղղորդված քայլ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ամբողջ հոգեւոր դասի դեմ։ Այսպիսով իշխանությունը փորձում է լեգիտիմացնել իր ապօրինի գործելակերպը՝ ձեւացնելով, թե գործում է օրենքի շրջանակում։ Եվ եթե ամփոփենք, ունենք իրականություն, որտեղ կեղծիքը ներկայացվում է որպես հանցագործություն, իսկ իրական հանցագործությունը՝ որպես արդարություն։ Մեղադրվում են նրանք, ովքեր պարզ տեսնում են ապօրինությունները, բայց հրաժարվում են լռել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված