Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐԱՆՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳ ՓԵԶԵՇՔԻԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Վերլուծություն

Ի­հար­կե, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» լի­նել-չլի­նե­լու հար­ցում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317678&l=am) ա­ռանց­քա­յին է մնում նաեւ Ի­րա­նի դիր­քո­րո­շու­մը: Թեեւ ար­դեն խոս­քը ոչ թե դիր­քո­րոշ­ման մա­սին է, որն Ի­րա­նը քա­նիցս հայտ­նել է, այլ՝ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի: Բայց սրա­նով հան­դերձ, գրավ­ված Ս­տե­փա­նա­կեր­տում Ա­լիե­ւի կազ­մա­կեր­պած վեր­ջին հա­վա­քը նաեւ այս հար­ցում ո­րո­շա­կի բա­ներ հու­շեց:

Այս­պես, Ս­տե­փա­նա­կերտ էր գնա­ցել նաեւ Ի­րա­նի նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նը եւ այն­պես էր ող­ջա­գուր­վում Ա­լիե­ւի հետ, ա­սես վա­ղուց կորց­րած հա­րա­զատ եղ­բորն էր գտել: Իսկ դա առն­վազն տա­րօ­րի­նակ էր, հաշ­վի առ­նե­լով, որ, գո­նե ըստ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի, նույն Փե­զեշ­քիա­նը դրա­նից օ­րեր ա­ռաջ էր հե­ռա­խո­սա­յին զրույ­ցում Ա­լիե­ւին կոշտ մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­րել: Այն է՝ Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լին օ­դա­յին տա­րածք (եւ, ըստ ա­մե­նայ­նի, ոչ միայն օ­դա­յին) է տվել՝ Ի­րա­նին ա­վիա­ցիոն հար­ված­ներ հասց­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, ի­րա­նա­կան միան­գա­մայն վստա­հե­լի աղբ­յուր­ներն այդ լու­րե­րը հարս­տաց­րին նո­րա­նոր ման­րա­մաս­նե­րով՝ հաս­նե­լով այն գա­ղա­փա­րին, որ ա­պա­ցուց­ման դեպ­քում Ի­րա­նը պետք է ռեալ պա­տաս­խան տա Բաք­վին: Նաեւ այն գնա­հա­տում­նե­րով, որ Ա­լիե­ւը ցան­կա­նում է Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջան կոչ­վածն Ի­րա­նից խլել: Ու Ի­րա­նի նա­խա­գա­հը, ով, տրա­մա­բա­նո­րեն, պետք է, որ այս պա­հին այդ հար­ցով խո­րութ­յամբ զբաղ­վեր, նախ այ­ցե­լում է Ս­տե­փա­նա­կերտ, ո­րով, մեղմ ա­սած, հար­վա­ծում է Հա­յաս­տա­նին (­Նի­կո­լին նկա­տի չու­նենք): Էլ չա­սած, որ այն ջեր­մութ­յամբ է հան­դի­պում Ա­լիե­ւին, որ հարց է ա­ռա­ջա­նում, թե արդ­յոք դրա­նից հե­տո կու­լիս­նե­րում Հեյ­դա­րո­վի­չին շնոր­հա­կա­լութ­յուն չի՞ հայտ­նել այդ ա­րարք­նե­րի հա­մար:

Ի­րա­վի­ճակն ա­վե­լի «տա­րօ­րի­նակ» դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ  ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ նա­խընտ­րե­ցին չտես­նե­լու տալ Փե­զեշ­քիա­նի այդ այ­ցը, մի շարք աղբ­յուր­ներ էլ, այդ թվում՝ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին (ԻՀՊԿ) մոտ կանգ­նած, ա­ռա­վել քան հե­տաքր­քիր ակ­նարկ­ներ հնչեց­րին. «Էր­դո­ղա­նը, Բա­քու կա­տա­րած այ­ցից հե­տո, կրկին սկսեց պատ­րանք­ներ կա­ռու­ցել, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի» մի­ջանց­քի շուրջ։ Սա­կայն նա պետք է հստակ հաս­կա­նա. ե­թե նա հույ­սը դնում է պա­րոն Փե­զեշքիա­նի որ­եւէ խոստ­ման վրա եւ մ­տա­դիր է դրանք կա­տա­րել, ա­պա խո­րա­պես սխալ­վում է: Այս հար­ցը դուրս է գա­լիս մաս­նա­վոր կամ պե­տա­կան ​​գոր­ծիչ­նե­րի լիա­զո­րութ­յուն­նե­րից։ Այն ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է Ի­րա­նի բարձ­րա­գույն ազ­գա­յին շա­հե­րի հետ եւ գտն­վում է Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ՝ ա­յա­թոլ­լահ Սե­յեդ Ա­լի Խա­մե­նեիի բա­ցա­ռիկ ի­րա­վա­սութ­յան ներ­քո…»:

Այ­սինքն, Ի­րա­նում փոր­ձա­գի­տա­կան, ե­թե չա­սենք՝ ռազ­մա­կան մա­կար­դակ­նե­րում կա, դեռ այս­պես ա­սենք՝ կար­ծիք, որ նա­խա­գահ Փե­զեշքիա­նը կա­րող է Էր­դո­ղա­նին խոս­տում­ներ տալ, այն է` գոր­ծար­քի մեջ մտնել մի հար­ցում, ո­րի հետ Գե­րա­գույն ա­ռաջ­նորդն առն­վազն հա­մա­կար­ծիք չէ: Ա­վե­լին, ո­րը դեմ է Ի­րա­նի կեն­սա­կան շա­հե­րին: Այլ կերպ ա­սած, որ Փե­զեշքի­ա­նը գոր­ծում է Ի­րա­նի կեն­սա­կան շա­հե­րի դեմ:

Ա­վե­լին, այդ ակ­նար­կից հե­տո աղբ­յու­րը երկ­րորդն է հնչեց­նում. «Ի­րա­նա­կան ժո­ղո­վուր­դը եւ ն­րա ղե­կա­վա­րութ­յունն ար­դեն հնա­րա­վո­րութ­յուն են տվել (­Փե­զեշ­քիա­նին) բա­նակ­ցութ­յուն­ներ Արեւ­մուտ­քի հետ, եւ ն­րանք լավ հի­շում են, թե ին­չի են դա հան­գեց­րել։ Այ­սօր Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նում տեղ չկա միամ­տութ­յան կամ դի­վա­նա­գի­տա­կան ​​փոր­ձե­րի հա­մար: Վերջ­նա­կան ո­րո­շու­մը պատ­կա­նում է Ա­ռաջ­նոր­դին: Եվ ոչ մի ար­տա­քին ճնշում՝ քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան կամ տնտե­սա­կան, չի ազ­դի Ի­րա­նի ան­սա­սան կամ­քի վրա: Սա ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան եւ պե­տութ­յան ռազ­մա­վա­րա­կան խո­րութ­յան հարց է»: Ի դեպ, դեռ 12-օր­յա պա­տե­րազ­մի թեժ փու­լում Փե­զեշ­քիա­նի հաս­ցեին է­լի նման ակ­նարկ­ներ լսվում էին: Այն է, նրան բա­նակ­ցե­լու հնա­րա­վո­րութ­յուն տրվեց, չնա­յած զգու­շա­ցում­նե­րին, որ դա ոչ թե օ­գուտ չի տա­լու, այլ վնա­սա­բեր կդառ­նա: Փե­զեշ­քիա­նը մտավ այդ ուղ­ղութ­յուն, եւ, զգու­շա­ցում­նե­րի հա­մա­ձայն, միայն պա­տե­րազմ ստա­ցավ: Ո­րոշ աղբ­յուր­ներ դա գնա­հա­տում էին փոր­ձի պա­կաս, ո­րոշ աղբ­յուր­ներ ա­վե­լի թունդ տեր­մին­ներ էին օգ­տա­գոր­ծում: Բայց հի­մա, չնա­յած ձա­խող­մա­նը, Փե­զեշ­քիա­նը երկ­րորդ ան­գամ է նույն «գե­տը մտնում», ու այս դեպ­քում ար­դեն ի­րա­նա­կան գնա­հա­տում­նե­րը շատ ա­վե­լի կոշտ են՝ դի­տա­վո­րութ­յուն է, ոչ թե փոր­ձի պա­կաս:

­Վեր­ջա­պես, այս բո­լոր գնա­հա­տում­նե­րը նաեւ ակ­նարկ են պա­րու­նա­կում, որ Ի­րա­նում, սկսե­լով թեր­հա­վատ մո­տե­նալ նա­խա­գա­հի քայ­լե­րին, սկսել են շատ ա­վե­լի ու­շա­դիր նա­յել նրա գոր­ծո­ղութ­յուն­նե­րին՝  նրա սխալ­նե­րի, էլ չա­սած՝ չբա­ցառ­վող դա­վա­ճա­նութ­յա­նը զոհ չգնա­լու հա­մար: Եվ, ակն­հայ­տո­րեն, հսկո­ղութ­յու­նը նաեւ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի, այդ թվում՝ նրա ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող ԻՀՊԿ-ի կող­մից է:

Այս­պի­սով, պետք է են­թադ­րել, որ ի­րա­նա­կան գե­րա­գույն իշ­խա­նութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» ան­թույ­լատ­րե­լիութ­յան կուր­սը պահ­պան­վում է: Ա­վե­լին, այն գնա­հատ­վում է, որ­պես «Ի­րա­նի բարձ­րա­գույն ազ­գա­յին շա­հե­րի հետ» կապ­ված խնդիր: Բայց մյուս կող­մից էլ կա նաեւ Ի­րա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կուր­սը, ո­րը չգի­տես էլ, թե որ պա­հին կա­րող է եւ «չար կա­տակ խա­ղալ», այդ թվում՝ ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ՝ Ի­րա­նի գլխին: Իսկ ի­րա­կա­նում, քա­նի դեռ չի ա­վարտ­վել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, այս լար­վա­ծութ­յու­նը շա­րու­նա­կվե­լու է մնալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված