Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

6 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԻ

Սպորտ

Այսօր, հուլիսի 8-ը, անվանի ծանրամարտիկ, ծանրամարտի Համաշխարհային ուսանողական խաղերի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն ԱՂԱՍԻ ԿՈՐՅՈՒՆԻ ԱՂԱՍՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 6 տարի է անցել։

Աղասին մանկության տարիներից սկսել է զբաղվել ծանրամարտով։ Առաջին լուրջ նվաճումը եղել է 2010 թվականի հուլիսին, երբ նա մասնակցեց ծանրամարտի Աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությանը ու դարձավ չեմպիոն։ Նույն թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդների մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն։ 2011-ին, Աղասին դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ Ցավոք, 6 տարի առաջ, 2019 թվականի հուլիսի 8-ին, հուլիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով, կյանքից անժամանակ հեռացավ անվանի մարզիկը։ Այսօր, նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Աղասիի այրին ԱՐՄԻՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.

Շատ դժվար է առանց Աղասիի, սակայն պարտավոր ենք ուժ ու տոկունություն գտնել, մեծացնել մեր երկու զավակներին, հասցնել իրենց նպատակներին։ Որդուս անունը ևս Աղասի է, նա էլ ծանրամարտով է զբաղվում։ Շատ է սիրում, շատ մեծ հաճույքով է գնում պարապելու նույն մարզչի Երվանդ Կիրակոսյանի մոտ, Երևանի Օլիմպիական պետական, մարզական քոլեջում։ Իսկ դուստրս Լիաս, երգում է, պարում, նկարում։ Աղասի Աղասյանը, հայկական սպորտի ամենասկզբունքային, ուժեղ և արժանապատիվ մարզիկներից էր։ Նրա ոչ միայն սպորտային, այլև մարդկային որակները, օրինակ պիտի ծառայեն մեր հայրենակից մարզիկների համար։ Աստված հոգիդ լուսավորի, եղբայր...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ