Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Հրանտ Մարգարյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվում. ՔԿ

Իրավական

Հրանտ Մարգարյանի բնակարանում  խուզարկություն չի իրականացվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը NEWS.am–ին հայտնել էր, որ ուժայինները մտել են խուզարկության ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարան:

Ավելի ուշ Քրիստինե Վարդանյանը հստակեցրեց, որ այս պահին որևէ գործողություն չի կատարվում Հևրանտ Մարգարյանի բնակարանում։

Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Մամուլում հրապարակում տեսա, ինձ էլ զանգեցին, որ խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը, վնգալով եկա։ Որևէ խուզարկություն դեռ չկա։ Հրանտ Մարգարյանը տանն է։ Հրանտ Մարգարյանն էլ է մամուլից տեղեկացել»։

Հարցին՝ Հրանտ Մարգարյանի՝ «հոկտեմբերի 27»-ի մասին արված հայտարարության մասին, Գ.Մանուկյանն ասաց. «Թող գնան, կարդան բոլոր հայտարարություններն արված Հրանտ Մարգարյանի, ՀՅԴ կողմից, ինչպես են քննադատել, նոր լեզուները  որոշ համապատասխան տեղեր մտցնեն»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ