Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ

Վերլուծություն

Ա­բու Դա­բիի հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317930&l=am) մեկ էա­կան դե­տալ եւս չմո­ռա­նանք՝ Ռու­սաս­տա­նի գոր­ծո­նը: Եվ այս հա­մա­տեքս­տում՝ նախ մեկ հան­գա­մանք հաշ­վի առ­նենք:

Այս­պես, նա­խօ­րեին Մի­խա­յիլ Բոգ­դա­նովն ա­զատ­վեց Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից: Պու­տի­նի հա­ջորդ հրա­մա­նա­գի­րը շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում՝ նա Բոգ­դա­նո­վին ա­զա­տել է Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ Աֆ­րի­կա­յի հար­ցե­րով նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցուց­չի պաշ­տո­նից: Աֆ­րի­կա­յում ռու­սա­կան գոր­ծե­րը վատ չեն, դրա հա­մար Բոգ­դա­նո­վին պետք էր մե­դալ տալ: Բայց երբ հե­ռաց­նում են, դա թա­փան­ցիկ ակ­նարկ է, որ Պու­տի­նին չի բա­վա­րա­րում նրա աշ­խա­տան­քը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ուղ­ղութ­յամբ: Եվ կար­ծես թե դժգո­հութ­յունն այն կար­գի է, որ ԱԳՆ-ի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տակ­ցին հե­ռաց­նում են աշ­խա­տան­քից, մինչ­դեռ ռու­սա­կան պրակ­տի­կա­յում ա­վե­լի շատ ըն­դուն­ված է թույլ դի­վա­նա­գետ­նե­րին փո­խե­լը: Ճիշտ է, այս դեպ­քում խոս­վում է տա­րի­քից, բայց դա էա­պես բան չի փո­խում: Ա­ռա­վել եւս, որ Լավ­րո­վի տե­ղա­կա­լին «թո­շա­կի ու­ղար­կե­լը» թա­փան­ցիկ ակ­նարկ է հենց Լավ­րո­վին:

Այ­սինքն, այն տպա­վո­րութ­յունն է, որ Մոսկ­վան թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ գոր­ծու­նեութ­յու­նը վե­րախմ­բագ­րե­լու սուր կա­րիք է զգում եւ ա­րա­գո­րեն գնում է դրան: Ար­դեն կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Բոգ­դա­նո­վին կփո­խա­րի­նի հայտ­նի, եւ, որ ե­րե­ւի ա­վե­լի կա­րե­ւոր է՝ ակ­տիվ, «հար­ցեր լու­ծե­լու» ու­նակ դի­վա­նա­գետ Ա­լեք­սեյ Եր­խո­վը, ով ե­ղել է Ռու­սաս­տա­նի դես­պա­նը Թուր­քիա­յում: Ընդ ո­րում, այդ պաշ­տո­նը ստանձ­նե­լով Անդ­րեյ Կառ­լո­վի սպա­նութ­յու­նից ան­մի­ջա­պես հե­տո եւ կա­րո­ղա­նա­լով ո­րո­շա­կի բա­լան­սի հասց­նել ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յու­նները: Մի խոս­քով, նման է, որ Պու­տի­նը սկսել է թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ գնալ խոր­քա­յին վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի, ո­րոնք հա­զիվ թե միայն դի­վա­նա­գի­տութ­յա­նը վե­րա­բե­րեն:

­Բայց մյուս կող­մից, խո­շոր ի­մաս­տով՝ շատ բան մնում է կախ­ված այն ըն­թաց­քից, ո­րը կու­նե­նան ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Իսկ այս­տեղ,  շնոր­հիվ Թ­րամ­փի, տա­տա­նում­նե­րի պա­կաս չեն զգաց­վում: Թե­կու­զեւ միայն վեր­ջին օ­րե­րին քա­նի ի­րար հա­կա­սող մտքեր է հնչեց­րել, ար­դեն դժվար է հի­շել: Մեկ, որ Ուկ­րաի­նա­յին զնեք չեն տա, մյուս օ­րը, թե՝ շատ դժգոհ է Պու­տի­նից, եւ ո՞վ է ո­րո­շել, որ զենք չեն տա, լավ էլ կտան: Իսկ թե ով է Թ­րամ­փի «գլխից թռել» եւ կանգ­նեց­րել Ուկ­րաի­նա­յին զենք տա­լը, ո­րը բո­լո­րի աչ­քի ա­ռաջ գտնվող հարց է, Թ­րամ­փը խոս­տա­ցավ պար­զել եւ պատ­ժել: Մեկ օր անց էլ հայ­տա­րա­րեց, թե՝ «մե­ղա­վո­րին» գտնե­լու հար­ցով չի էլ զբաղ­վել, եւ ինչ վե­րա­բե­րում է Ուկ­րաի­նա­յին հրթիռ­ներ տա­լուն, ա­պա դրանք շատ թանկ են, ու այս­պես շա­րու­նակ:

­Բայց այն, որ այս խա­ղե­րի հիմ­քում ձե­ւա­վոր­վող ռեալ քա­ղա­քա­կա­նութ­յուն կա, դա եւս կա­րե­լի է նկա­տել: Այ­սինքն, երբ թվում է, թե ռուս-ա­մե­րիկ­յան այս «վե­րա­բեռ­նա­վո­րու­մը» մոտ է ձա­խող­մա­նը, հան­կարծ հան­դի­պե­ցին պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն եւ Լավ­րո­վը. սա էլ Պու­տի­նից Թ­րամ­փի դժգո­հութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կը մեկ բան հու­շում է: Ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, բնա­կան է, չա­փա­զանց շատ են կու­տակ­ված հար­ցե­րը, ո­րոն­ցից շա­տե­րի հետ կապ­ված, ինչ խոսք, կող­մե­րի շա­հերն ա­մե­նաու­ղիղ հա­կա­սութ­յան մեջ են: Չ­նա­յած դրան, գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է, եւ, դա­տե­լով Լավ­րով-­Ռու­բի­նո այդ հան­դի­պու­մից ( միան­գա­մայն ակ­տիվ), ի վեր­ջո, դժվար չէ կռա­հել, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի նման հան­դի­պում­նե­րը ո´չ հենց այն­պես են լի­նում, թե չգնա՞նք մի բա­ժակ սուրճ խմե­լու: Եվ ո´չ­ էլ «դա­տարկ թղթե­րի» շուրջ: Ն­ման հան­դի­պում­նե­րը պետք է խո­րութ­յամբ կազ­մա­կեր­պել եւ դրա տակ դնել մինչ այդ ե­ղած եր­կար-բա­րակ բա­նակ­ցութ­յու­նեն­րի մա­սին հիմ­քեր: Այն է՝ այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րը հա­սել են մի այն­պի­սի մա­կար­դա­կի, որ ար­դեն հար­ցե­րը պետք է լուծ­վեն ար­գործ­նա­խա­րար­նե­րի անձ­նա­կան հան­դիպ­ման մա­կար­դա­կով:

Այ­սինքն, թեեւ քիչ տե­սա­նե­լի, բայց ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րը հա­սել են հենց այդ փու­լին: Հաս­կա­նա­լի է, ոչ բո­լոր հար­ցե­րով է, որ նա­խա­պես ո­րո­շա­կի հա­մա­ձայ­նութ­յու­ններ կան: Բայց կան հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի բա­վա­րար պա­շար՝ Լավ­րով-­Ռու­բի­նո հան­դիպ­ման օ­րա­կարգ դարձ­նե­լու հա­մար: Ու կա­րե­լի է կռա­հել, որ խոս­քը նաեւ հիմ­նա­կան թե­մա­նե­րի մա­սին է, ա­սենք՝ Ուկ­րաի­նա, Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, ա­ռանց ո­րոնց գո­նե ո­րո­շա­կի հան­գու­ցա­լու­ծում­նե­րի, ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­ներն էլ հա­զիվ թե լուրջ ա­ռա­ջըն­թաց ու­նե­նան: Այ­սինքն, ներ­կա պա­հին Թ­րամ­փը խո­սում է նաեւ Ռու­սաս­տա­նի հան­դեպ նոր եւ միան­գա­մայն ծանր պատ­ժա­մի­ջոց­նե­րի հնա­րա­վո­րութ­յան մա­սին: Բայց կա­րե­լի է կռա­հել՝ ե­թե ի­րոք դրանք կյան­քի կոչ­վեն, ա­պա նման հան­դի­պում­նե­րի եւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը հա­զիվ թե ռեալ լի­նեն:

Եվ, կրկնենք, այն հան­գու­ցա­լու­ծում­նե­րը, ո­րոնց հնա­րա­վոր լի­նի հաս­նել ռուս-ա­մե­րիկ­յան հար­թութ­յու­նում, ի­րենց ազ­դե­ցութ­յունն են թող­նե­լու նաեւ մյուս ուղ­ղութ­յուն­նե­րում: Եվ սա էլ է մաս­նա­վո­րա­պես Ան­կա­րա­յի հա­մար ազ­դակ, որ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ներ­կա «բաց պա­տու­հա­նը» կա­րող է եւ, օ­րի­նակ, մին­չեւ գա­լիք աշ­նան վեր­ջեր փակ­վել: Կախ­ված ինչ­պես ռուս-ա­մե­րիկ­յան, այն­պես էլ՝ թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ ռու­սակ­ան կուր­սի ար­դեն մեկ­նար­կող փո­փո­խութ­յուն­նե­րի հետ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54467 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված