1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում Իսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասին Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար

Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են. Լուսանկար

Թեմա

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և երեխաների միջավայրում մեծ տարածում է գտել «Լաբուբու» կոչվող խաղալիքը՝ արտասովոր տեսքով և տարօրինակ ձայնով կերպարը։

Այն փոքր, մինիմալիստիկ և միաժամանակ տարօրինակ խաղալիք է, որը ստեղծել է POP MART ընկերությունը The Monsters հավաքածուի շարքի շրջանակում։

Խաղալիքը նման է փոքրիկ գոբլինի. դեմքը՝ միշտ մի քիչ չարաճճի ժպիտով, մեծ ականջներով, փափուկ մորթուց դիզայնով։

Առաջին հայացքից զվարճալի ու անվնաս թվացող խաղալիքը իրականում տագնապալի երևույթ է առաջացնում, որի հետևանքների մասին մասնագետները խորհուրդ են տալիս մտածել։ Նրա արտաքին տեսքը, ձայնային էֆեկտները և «խաղային» պահվածքը, ըստ մասնագետների, երեխայի մոտ առաջացնում են ոչ թե հետաքրքրություն և զարգացում, այլ շփոթություն, հոգեկան անհանգստություն և կախվածություն։

Հայկական մեդիատիրույթում որոշ ծնողներ ևս ահազանգում են՝ խաղալիքը երեխաների մոտ առաջացնում է անքնություն, վախի զգացում, նաև հոգեբանական որոշ խնդիրներ։

Երեխաների պաշտպանության կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանի խոսքով՝ իրականում այստեղ խնդիրը ոչ այնքան կապված է խաղալիքի հետ, որքան երևույթի։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ արդյոք խաղալիքը երեխայի համար դարձե՞լ է փոխարինիչ արտաքին շփման դեպքում, և նա առանց այդ խաղալիքի չի՞ կարողանում ակտիվություն ապահովել։ Ըստ նրա՝ բոլոր այն դեպքերում, երբ խաղալիքը չի դառնում փոխարինիչ արտաքին շփմանը, որևէ խնդիր չկա։

«Յուրաքանչյուր երեխա իր հուզական աշխարհն ունի։ Ցավով պետք է նշեմ, որ, օրինակ, եթե մեկի դեպքում խաղալիքն առաջացնում է հոգեկան ներաշխարհի հետ կապված որոշ խնդիրներ, ապա դա կարող է լինել այլ խնդրի հետ կապված, կոնկրետ այդ խաղալիքը կարող է հրահրիչ դառնալ, որպեսզի այդ խնդիրն արտահայտվի երեխայի մոտ։ Ոչ բոլոր երեխաների դեպքում է խաղալիքից առաջանում հոգեբանական խնդիր կամ կախվածություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Կոնկրետ այս խաղալիքի դեպքում, ըստ նրա, գործել է գովազդը։ Միևնույն ժամանակ խաղալիքի հոգեբանական կողմն այն է, որ դա գնելով՝ երեխայի կամ դեռահասի մոտ առաջանում է անակնկալի, սպասումի զգացում, այսինքն՝ գնելով տվյալ խաղալիքն իր տուփով՝ նրանք սպասում են, թե խաղալիքի որ տարբերակն է դուրս գալու տուփից։ Այդ զգացումը, մասնագետի խոսքով, հոգեբանական է ու գործում է նաև սոցցանցերի և այլ դեպքերում:

«Այստեղ ծնողներից էլ է որոշակի բան կախված։ Պետք է ծնողը ներքին պատասխանատվություն ունենա, որ սովորեցնի երեխային տարբերակել կարևորը անկարևորից։ Փոքր տարիքում, երբ գնում ենք երեխայի հետ գնումների, նա կապրիզ է անում, հիստերիա է բարձրացնում որևէ իրի համար, ծնողը ստիպված գնում է խաղալիքը, որովհետև ամաչում է շրջապատից, բայց պետք է կարճատև նպատակը տարբերակենք երկարատևից»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ եթե երեխայի կամ դեռահասի հոգեկան ներաշխարհն ամուր է, ապա խաղալիքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ նրա վրա։

«Երբեմն խաղալիքը, օրինակ, երեխայի համար հույզերի վերահսկմանն է նպաստում։ Բացասական կողմերից կարող է այն լինել, որ երեխան թաքնվում է խաղալիքի հետևում ու այն փոխարինում է մարդկային շփումով, այսինքն՝ խաղալիքն իր համար փախուստ է իրականությունից։ Այնպես չէ, որ խաղալիքն արտադրվեց, խնդիրները առաջացան. պարզապես ծնողների ուշադրությունն է կարևոր իրենց երեխայի նկատմամբ: Երբեմն ծնողները երեխայի լացը կտրելու համար հետը խիստ են խոսում, բայց պետք է հանգիստ խոսել, գրկել, բացատրել, գոռոցով խնդիրը չի կարգավորվի, նույնն էլ խաղալիքների հետ կապված հարցի շուրջ է»,- նկատում է նա։

Ըստ հոգեբանի՝ եթե երեխան ուզում է այդ խաղալիքը, նախ պետք է հասկանալ՝ արդյոք այն թրենդային է, դրա՞ համար է ուզում ունենալ, թե՞ այլ հարց կա. «Եթե խաղալիքը զվարճացնում է երեխային, նշանակում է՝ երեխան ձանձրույթի զգացում ունի, իսկ եթե ապահովության զգացում է ստեղծում, ուրեմն հակառակն է երեխայի մոտ. պետք է հարցնել՝ ինչ է զգում»։

Խաղալիքից կախվածությունը, ըստ մասնագետի, առաջանում է 3-6 տարեկանի շրջանում։

Իսկ ինչպե՞ս օգնել կամ հասկանալ՝ արդյոք խաղալիքից կախվածությունը արդեն կա՞ երեխայի մոտ. «Եթե խաղալիքը ձեռքից վերցնում ենք, երեխան գոռում է, արդեն կախվածություն է, բայց խլելն էլ ճիշտ չէ։ Եթե ուզում ենք՝ երեխան հրաժարվի խաղալիքից, պետք է դա անենք աստիճանաբար՝ նրան այլընտրանքներ առաջարկելով, երեխային հանգստացնելով, չասելով՝ «սո՛ւս, ամոթ է»»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված