Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

«Ուրարտու» - «Նեման» զույգի հաղթողն ավտոմատ դուրս չի գա ԿԼ որակավորման երրորդ փուլ.ՈՒԵՖԱ-ի որոշումը

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել, հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում:

«ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» - «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: Դա նշանակում է, որ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողը կմրցի Սլովակիան ներկայացնող «Կոշիցեի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ԴԱԿ 1904»-ի՝ մրցաշարից հեռացումով պայմանավորված՝ «Ուրարտու» - «Նեման» զույգի հաղթողն ավտոմատ դուրս կգա որակավորման երրորդ փուլ:

Հիշեցնենք, որ տնային խաղում «Ուրարտուն» պարտվել է «Նեմանին» 1-2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ