Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐԶԻՉ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑԻ ԵՎ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Հուլիսի 18-ին, Գյումրիում կայացավ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի 2006-2010 թվականների գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ լեգենդար մարզիչ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ անունով փողոցի անվանակոչությունը։

Iravunk. com -ի մարզական լրագրողը ներկա է գտնվել։ Գյումրիի ավագանու որոշմամբ Կիրովականյան փողոցը այսուհետ կկրի հայտնի գյումրեցու անունը։ Հայրական տան պատին փակցված հուշատախտակն էլ այսուհետ անցորդներին կհուշի, որ այստեղ է ապրել «Հայկական Ծանրամարտի Նորին Գերազանցության մարզիչը»։

Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետի առաջին և երկրորդ տեղակալները, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզչի որդին Ռուբեն Մխիթարյանը, ով շնորհակալական խոսքով հանդես եկավ, ընդգծելով հոր հիշատակը հավերժացնելու կարևորությունը։ Հատուկ շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, ընդգծելով Աշոտ Մխիթարյանի արժանիքները ոչ միայն որպես մարզիչ, այլև որպես օրինակելի քաղաքացի։

«Ես ունեմ բավականին մեծ ճանապարհ անցած Աշոտ Մխիթարյանի հետ, օրինակելի մարզիչ, ծնող։ Մեր սերունդը սովորել է նրանից շատ լավ բաներ, որ երբեք չենք կարող մոռանալ», իր ելույթում նշեց Աշոտ Մխիթարյանի սանը, ով այժմ մարզիչ է Ալեքսան Կարապետյանն է։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ