Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Մեզ փրկեց Ռուսաստանը. Զալինա Ցխովրեբովա

Հայրենակիցներ

«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել «Հարավային Օսեթիա» հասարակական-քաղաքական թերթի գլխավոր խմբագիր ԶԱԼԻՆԱ ՑԽՈՎՐԵԲՈՎԱՅԻ հետ: Նա վերջերս Երեւանում էր եւ մասնակցում էր «Մոսկվայի տանը» կայացած «Երկխոսություն Մոսկվայի հետ» համաժողովին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 ռուսախոս զանգվածային լրատվամիջոցների եւ հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:

— Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Հարավային Օսեթիայում։ Ինչպե՞ս է հասարակությունը արձագանքում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, այդ թվում Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական օպերացիային:

— Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի հասարակական-քաղաքական իրավիճակին, մեզ մոտ` հանրապետությունում, հիմա խաղաղ է: Ի դեպ, մեր պատմությունը շատ նմանություններ ունի։ Իմ հայրը պատմաբան էր՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թեկնածու։ Նա ուներ բազմահատոր աշխատություն «Հարավային Օսիայի պատմությունը»՝ փաստաթղթավորված։ Այդտեղ նշվում է, որ Քրիստոսի ժամանակներում՝ նոր դարի սկզբում, Հարավային Կովկասում երկու քաղաքական կազմավորում կար՝ Ալանիան եւ Ուրարտուն։ Եվ եթե նայենք մյուս պատմական էջերին՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի պատմության, նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ մեզ մոտ՝ 90-ականներին։ Ստեղծվեց Հարավօսական հանրապետությունը եւ գոյություն ունի Հյուսիսային Օսիան։ Բարեբախտաբար, ունենք ընդհանուր պետական սահման Ռուսաստանի հետ։ Սա սկզբունքային տարբերություն է։ Եվ դեռ ցարական ժամանակներից եղել ենք Ռուսական կայսրության կազմում՝ որպես մեկ պետություն:

Ստալինն իրականացրեց «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը՝ բաժանելով մեզ աշխարհագրորեն՝ առանց հաշվի առնելու ազգային շահերը։ Վերջերս Հարավային Օսիայում նշում էինք օս ժողովրդի ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Այդ օրերին Երեւանում էի եւ հիշեցի նաեւ հայ ժողովրդի ցեղասպանությունը ու Լեռնային Ղարաբաղի դեպքերը։ Այս ամենը ինձ համակում է տխուր մտքերով…

Ես՝առաջին հերթին, որպես մայր եւ մարդ, չեմ կարող ասել, թե պացիֆիստ եմ։ Ես տեսել եմ՝ ինչպես է ընտանիքս մասնակցել ազգային ազատագրական պայքարին։ Եվ այսօր, ինչ կատարվում է աշխարհում, չի կարող ինձ չվախեցնել։ Իմ տարիքային մարդկանց համար առաջնային են դառնում մեր երեխաների ու թոռների ապագան։ Սակայն երբեմն փորձում եմ անջատվել՝ հատկապես այնպիսի գեղեցիկ քաղաքում գտնվելիս, ինչպիսին Երեւանն է, ու ասում եմ ինքս ինձ՝ պատերազմները միշտ եղել են, բայց բարեբախտաբար, միշտ ավարտվել են խաղաղությամբ։

1961-ին էլ Կարիբյան ճգնաժամ կար, բայց ի վերջո հաղթեց ողջախոհությունը։ Եվ հիմա էլ ես հույս ունեմ, որ ողջախոհությունը կհաղթանակի։ Քրիստոս ժամանակին մարդկությանը բարձրացրեց նոր մակարդակի եւ մեզ ուղղորդեց դեպի ազգային արժեքների պահպանումը: Մեր ժամանակների բոլոր կրոններն էլ ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ հիմնականում հումանիստական նույն սկզբունքներն են տարածվում։ Ես հավատում եմ, որ այդ ուժերը հաղթելու են, եւ խաղաղություն կլինի՝ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ձեզ մոտ, ե՛ւ Իրանում, ե՛ւ Իսրայելում, ե՛ւ ամենակարեւորը՝ Ուկրաինայում։

— Իսկ ի՞նչ կասեք Վրաստանի հետ Հարավային Օսեթիայի հարաբերությունների մասին։ Որքանո՞վ է հնարավոր, որ մոտ ապագայում կարող է այն կարգավորվել:

Չգիտեմ... Ես ողջ կյանքում ապրում եմ Հարավային Օսեթիայում։ Եվ նույնիսկ դպրոցում սովորելիս գիտեի, որ ցեղասպանությունը մեր հանդեպ գործել է Վրաստանը, ոչ թե Օսմանյան կայսրությունը։ Իմ հայրական պապին 1920 թվականին սպանել են վրացիներն իր իսկ գյուղում՝ իր սեփական տան մեջ, որտեղ կանգնած էր աշտարակ՝ կառուցված 18-րդ դարում իմ պապի կողմից։ Պապս` իր երիտասարդ կնոջ եւ կրծքի երեխայի հետ, փախել է Կովկասյան լեռնաշղթայի վրայով։ Ես ինքս ուսանող ժամանակ, ալպինիստական սարքավորումներով եմ անցել այդ լեռնանցքը եւ մաշկիս վրա եմ զգացել, թե ինչ դժվար է եղել։ Եվ այդ փոքրիկ տղան, որն անցել է այդ ամենի միջով՝ տատիկիս հետ, մեծ մարդ դարձավ եւ այժմ հանգչում է Պիսկարյովյան գերեզմանատանը։ Հիմա իմ եղբորորդին կռվում է Ուկրաինայում։ Իմ ամուսինն ու եղբայրը 90-ականներին եւ 2008-ին պաշտպանել են մեր քաղաքը…

Վրաստանի հետ կան բանակցությունների ձեւաչափեր։ Բայց արդեն մի սերունդ է մեծացել՝ իմ երեխաները, որոնք չգիտեն վրացերեն։ Իսկ Վրաստանում մեծացել են իմ ընկերների երեխաները։ Իմ վրացի դասընկերները դեռ ապրում են այնտեղ, բայց նրանք չեն դադարել լինել իմ ընկերները: Սակայն վրացական քաղաքական վերնախավը դեռ չի ընդունել, որ հենց իրենք են հարձակվել Հարավային Օսեթիայի վրա։ Այն ժամանակ Վրաստանում գործող նախագահը նույնիսկ ասում էր. «Մենք եղբայր ժողովուրդ ենք, միասին մեծացել ենք, բազմաթիվ խառնամուսնություններ ունենք», այսինքն՝ հանգիստ քնեք, եւ հանկարծ սկսվեց ռմբակոծությունը։ Չկար մի հողակտոր, որտեղ վրացական արկերը չընկնեին մեզ վրա: Եվ դեռ շարունակում են հայտարարել, թե դա իրենց տարածքն է։

Ես՝ որպես պատմաբանի դուստր, միայն կարող եմ ասել, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հարավային Օսեթիայում մարդիկ ապրել են հնագույն ժամանակներից։ Այդտեղ կան քարանձավներ, որտեղ ապրել են քարե դարաշրջանի մարդիկ: Եթե սկսենք պարզել՝ ով երբ է ապրել այստեղ, ուրեմն՝ պիտի պարզենք նույնիսկ այդ քարանձավային մարդու ազգությունը։ Այժմ այդտեղ ապրում են օսեր, հայեր ու այլ ազգեր, եւ նրանք ցանկանում են ունենալ իրենց առանձին հանրապետությունը։ Վրացական ղեկավարությունը պիտի առաջին հերթին դա ընդունի եւ գոնե ստորագրի չհարձակման պայմանագիր։ Դա չի նշանակում անկախության ճանաչում։ Բայց նույնիսկ դա չեն անում։

Իսկ վրացական էլիտաների կիսախաղերը Ռուսաստանի հետ շատ են կասկած հարուցում։ Կարծում եմ՝ կան անկեղծ մարդիկ, կան անազնիվ քաղաքական կուրսեր։

Բայց Հարավային Օսեթիան կարողացավ ճիշտ որոշում ընդունել՝ միանալով Ռուսաստանին: Այն, ինչ չհաջողվեց անել Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Ի վերջո, դա ժողովո՞ւրդը որոշեց, թե՞ իրավիճակը ստիպեց:

Կարծում եմ՝ ինչպես առանձին մարդու ճակատագիրն է լինում, այնպես էլ` պետության։ Ես ֆատալիստ չեմ, բայց ոչ ամեն ինչ է ենթարկվում պատմական վերլուծության։ Նույնիսկ այնպիսի խոշոր հակամարտությունների հետեւում, ինչպիսիք են Իրան-Իսրայել, Ուկրաինա-Ռուսաստան, կան շատ ավելի հզոր քաղաքական խաղացողներ։ Հենց այդպես՝ փոքրիկ Հարավային Օսեթիայի շուրջ խաչվեցին խոշոր ուժերի շահերը։ Երեւանում կայացած վարպետության դասի ժամանակ մի օրինակ հնչեց, թեինչպես կարող է ուղիղ եթերում իրավիճակ փոխվել։ Ես էլ մի օրինակ նշեմ՝ իմ ծանոթը՝ Ցխինվալից, որը վաղուց տեղափոխվել է ԱՄՆ, մի անգամ ինչ-որ կերպ հայտնվել էր Fox News-ի ուղիղ եթերում՝ իր զարմուհու հետ ելույթ էր ունենում, եւ նպատակը մեկն էր՝ ասել, որ Վրաստանն է հարձակվել Հարավային Օսեթիայի վրա, իսկ Ռուսաստանը՝ պաշտպանել։ Բայց երբ նա անգլերենով դա հնչեցրեց, ուղիղ եթերը հանկարծ ընդհատվեց։ Տվեցին գովազդ, որի մեջ ասվում էր՝ «Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա»։ Ահա այսպիսի «ազատ» երկիր է ԱՄՆ-ն, որը մեզ սովորեցնում է ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն: Ընդհատեցին նրա եթերը, բայց նա հասցրեց ասել այդ ամենը։ Եվ այդ քաջության համար նրան Հարավային Օսեթիայի ղեկավարությունը պարգեւատրեց։ Ես ինքս դա ապրել եմ: Միակ բանը, որի մասին մտածում էի՝ մի՞թե ռուսական բանակը չի մտնի եւ չի պաշտպանի մեզ, էլ ինչ պետք է լինի, որ մեր ձայնը լսելի դառնա: Եվ հենց ընդհանուր պետական սահմանը Ռուսաստանի հետ մեզ փրկեց։ Ցավոք, երբեմն այդպիսի քաղաքական իրավիճակ է լինում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարինԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված