1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում Իսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասին Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար

Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել․ IRI

Թեմա

Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։

Հետազոտության համաձայն՝ վերջին 9 ամիսներին՝ 2024-ի սեպտեմբերից ի վեր, այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։ Հայաստանում տիրող կացության հանդեպ առավել լավատեսորեն են տրամադրված տարեցները։ 56-ից բարձր տարիքային խմբում հարցվածների 43 տոկոսն է վստահ, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ թոշակառուների շրջանում այս ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 47 տոկոս։ Փոխարենը,18-ից 35 տարեկան հայաստանցիների 54 և միջին տարիքի քաղաքացիների 52 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ չի գնում։

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝13 տոկոս։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ հարցման համեմատ Փաշինյանի վարկանիշը նվազել է երեք կետով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։

2025-ի հունիսին իրականացված հարցման համաձայն երկրորդ տեղում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 5 տոկոսով, երրորդն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նրա վարկանիշը հունիս ամսվա տվյալներով 4 տոկոս էր՝ նախորդ տարվա սեպտեմբերին արձանագրված երկու տոկոսի համեմատ։

IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։

Չորս տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։

Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, քաղաքական որևէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։ Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված