Ադրբեջանական նավթի գներն ընկել են քլորով աղտոտված լինելու պատճառով
Միջազգային«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող նավթն աղտոտված է օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով. այս քիմիական նյութերն օգտագործվում են հում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, հայտարարել է Ադրբեջանում խոշորագույն նավթ արտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունը, հաղորդում է Bloomberg-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել է Ադրբեջանից նավթի առանձին առաքումների հետ կապված հնարավոր աղտոտման խնդիրները: Աղտոտմանը վերագրվող օրգանական քլորիդները քիմիական նյութեր են, որոնք, զգալի քանակության դեպքում, կարող են վնասել նավթավերամշակման գործարաններն ու սարքավորումները:
Bloomberg-ը նշում է, որ խնդիրներն արդեն սկսել են ազդել ադրբեջանական նավթի գնի վրա: Ըստ թրեյդերների՝ այս շաբաթ Azeri Light-ի երկու խմբաքանակ վաճառվել է 2020 թվականից ի վեր ամենացածր գնով։