Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Ֆոտո Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ին Նոր տարի 2026-ի ավանդույթներ. Ինչպես դիմավորել Կարմիր Կրակի Ձիու տարին՝ փող ներգրավելու համար COVID-19-ը հետք է թողնում ուղեղի վրա նույնիսկ լիակատար ապաքինումից հետո Ինչ սպասել 2026-ից. Մեկնաբանում են տարբեր ոլորտների անձիք Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. Վեհափառ

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում. Վահե Դավթյան

Տնտեսություն

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:

Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց:

 

Պատճառը՝ Azeri Light տեսակի նավթի աղտոտվածության բարձր մակարդակն է, մասնավորապես՝ դրանում օրգանական քլորիդների առկայությունը, որոնք կարող են վնասել նավթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործվում են նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի սեփականատեր BTC Co ընկերությունը հերքում է մեղադրանքները:

 

Հատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտվածության մասին առաջինը հայտարարել է BP-ն, որը 1994 թ. ՛՛դարի գործարքից՛՛ ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նավթագազային համալիրի ուղիղ շահառու (նույն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին):

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնավորապես պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նվազում է, պետք չէ բացառել, որ այս ամենի ներքո շատ ավելի խորքային զարգացումներ են ընթանում:

Նախ՝ եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներեգտիկ ընկերությունների համար: Նույն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը:

 

Լինելով Եվրոպայում ադրբեջանական նավթի գլխավոր ներկրող՝ Իտալիան ՛՛կանաչ լույս՛՛ է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցվածքներում: Իրականում այստեղ առկա է մասնավոր-պետական հակադրման դրսևորում: Իտալիայի կառավարությունն ինտենսիվացնում է Բաքվի հետ էներգետիկ երկխոսությունը (ս.թ. հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական նավթի ներկրումն ավելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնավոր սեփականատերերը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ավելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանություններից՝ ի օգուտ իտալական ընկերության:

 

Միաժամանակ, ադրբեջանական նավթի կշռի շարունակական ավելացումը եվրոպական շուկայում հարվածում է նաև ԱՄՆ շահերին: Հիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու հատկապես Թրամփի օրոք Միացյալ Նահանգները կտրուկ ավելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ ՝ հիմնավորելով դա նաև որպես ՆԱՏՕ-ի կենսունակության ապահովման գործոն: Հենց եվրոպական էներգետիկ շուկան գրավելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպես նաև որդեգրեց ամերիկյան նավթագազային ընկերություններին բազմակողմանի աջակցման քաղաքականություն:

 

Ինչպե՞ս է Ադրբեջանի նավթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին:

 

Այս հարցին պատասխանելու համար՝ պետք է տեղափոխվել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրույթ: Բրիտանական հատուկ ծառայությունների կողմից դե-ֆակտո կառավարվող BP-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի ընկերության համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցությունը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիևյան կլանը փորձում է ավելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել՝ այլևս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպես դա արվում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում գերագնահատված է: Սրանով կարելի է բացատրել Բաքվի դեմ կիրառված ՛՛նավթային մահակը՛՛՝ նավթային դոլարներից կախված Ադրբեջանը Թուրքիայի (հետևապես՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցության տիրույթ վերադարձնելուն, Ալիևին ավելի կանխատեսելի դարձնելուն (այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և այլ առանցքային խաղացողների հետ հարաբերություններում):

 

Ի դեպ, ՛՛նավթային մահակի՛՛ մասին՝

 

ս.թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նավթի ներկրումն Ադրբեջանից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Նեթանյահուն կարող է խնդրել ԱՄՆ-ին հաստատել Գազայում նոր օպերացիան․ CNNԿարծում եմ՝ նա կլինի իմ ամենադժվար մրցակիցը․ ՄախաչևՄեծ Բրիտանիան Գերմանիայի հետ կնքել է 70 միլիոն դոլարի ռազմական պայմանագիրԻնչու է Մեծ Բրիտանիայի վարչապետը բացակայել Զելենսկու հետ բանակցություններինՓաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. ՖոտոԿաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է91 տարեկանում մահացել է Բրիջիտ ԲարդոնԿաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից էԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ինՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, եթե Փաշինյանի համար Արցախի հարցը փակ է, մեր համար փակ չէՆոր տարի 2026-ի ավանդույթներ. Ինչպես դիմավորել Կարմիր Կրակի Ձիու տարին՝ փող ներգրավելու համար COVID-19-ը հետք է թողնում ուղեղի վրա նույնիսկ լիակատար ապաքինումից հետոԻնչ սպասել 2026-ից. Մեկնաբանում են տարբեր ոլորտների անձիքԲոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. ՎեհափառՁյան տեսքով տեղումները կշարունակվեն2026 թվականի հունվարի 1-ից այս 5 նշանների կյանքը կսկսի փոխվելՀայաստանից հնարավոր է Ադրբեջան միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչք արտահանվի. Պապոյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված