Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

Մխիթարյանի և թիմի մյուս վետերանների «վերջին պարը» «Ինտերում». Corriere dello Sport-ի անդրադարձը

Սպորտ

Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը իր վերջին տպագիր համարում անդրադարձել է «Ինտերի» հինգ վետերան ֆուտբոլիստներին, որոնց համար 2025/26 մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը  միլանյան ակումբի կազմում։

Ցուցակում են` Յան Զոմերը, Ֆրանչեսկո Աչերբին, Ստեֆան դե Վրեյը, Մատեո Դարմիանը և Հենրիխ Մխիթարյանը։ Ըստ հեղինակավոր պարբերականի սա այն կորիզն ու հենասյուն է, որի շուրջ կառուցվել էր «Ինտերի» խաղը վերջին տարիներին, սակայն նշված խաղացողները կհեռանան «Ինտերից» հաջորդ ամռանը, քանի որ տարիքը չի խնայում ոչ ոքի չի։

Անցյալ մրցաշրջանում «Ինտերը» Ա Սերիայում ամենատարեց կազմն ուներ միջին տարիքի առումով, և դա վերաբերում էր թիմի հիմնական կազմին։ 

Ուստի տրամաբանական է, որ  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» համար ամենամեծ առաջնահերթությունը եղել է միջին տարիքի նվազեցումը։

Corriere dello Sport-ը նշում է, որ վերոհիշյալը չի նշանակում, որ թիմի նմանակները կորցրել են իրենց դերը թիմում, սակայն,  դա երկար չի տևի։

Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանում դեռևս շարունակում է մնալ թիմի ամենակայուն խաղացողներից մեկը, ինչպես Ինձագիի «Ինտերի» համար, այդպես էլ  նոր գլխավոր մարզիչ մարզչի ղեկավարությամբ։ Բայց, Մխիթարյանն ինքն էլ խոստովանել էր, որ նախորդ մրցաշրջանը ամենածանրերից է եղել իր համար։

Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, և արդեն 2026-ի հունվարին նա կլինի 37 տարեկան։ 

Մխիթարյանը, Զոմերը, Աչերբին և մյուսները կարող են իրենց խաղային կարիերան ավարտել հենց այստեղ՝ մի թիմում, որտեղ նրանք դարձան հաղթողներ ու օրինակ երիտասարդների համար։

2026-ը «Ինտերում» լինելու է սերնդափոխության սկիզբը, իսկ մինչ այդ կտեդնենք վետերանների «վերջին պարը» «Ինտերում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ