Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԿԼ. Հայտնի է, թե որ խաղերն են սպասարկելու հայ մրցավարները

Սպորտ

Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պարտիզան» (Սերբիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա) դիմակայության պատասխան հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խաղադաշտում Նալբանդյանին կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Ատոմ Սևգուլյանը, չորրորդ պաշտոնյա է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։

Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Բելգրադում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում «Պարտիզանը» հաղթել է 2-0 հաշվով։

Աշոտ Ղալթախչյանի անձնակազմն էլ կսպասարկի մրցաշարի նույն փուլի «Սպաերի» (Վրաստան) - «Աուստրիա» (Ավստրիա) դիմակայության պատասպան հանդիպումը։

Եզրային մրցավարները կլինեն Արթուր Գդլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, Արտեմ Գասպարյանը` չորրորդ պաշտոնյան։

Կողմերը կմրցեն հուլիսի 31-ին` ժամը 20:00-ից սկսած։ Առաջին խաղում ավստրիական ակումբը հաղթել է 2-0 հաշվով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ