Ապրիլյան պատերազմից հետո թալիշեցիներն առաջին հարսանիքն են նշել
Արխիվ 16-20Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ Թալիշում մնացել են միայն տղամարդիկ, բայց թալիշցիները համայնքից դուրս շարունակում են ապրել, արարել եւ ընտանիքներ կազմել: «Իրավունքի» հետ զրույցում Թալիշի համայնքապետ ՎԻԼԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ասաց, որ նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո վերջերս թալիշեցիներն առաջին հարսանիքն են նշել:
– Տղան թալիշցի է, իսկ հարսը` Ստեփանակերտից: Ի դեպ, ասեմ, որ երբ Թալիշում էինք բնակվում, այն ժամանակ էլ մեր հարսների 80 տոկոսը Հայաստանից էին` Ջրվեժից, Չարբախից, Աբովյանից, Չարենցավանից եւ այլն: Թալիշցի մայրերը ձգտում էին, որ իրենց աղջիկներին ուրիշ տեղ ամուսնության ուղարկեին: Մեր տղաներն էլ դրսից էին հարս բերում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Թալիշի համայնքապետի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի հաջորդ համարում:
