ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ը Ռուսաստանից մեզ նետված փրկօղակ էր. Հայկ Այվազյան

Հանդիպում

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված են այս կամ այն գործընթացներով՝ լինի քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլն։ Եթե այդ գործընթացները չկան, ուրեմն՝ մեծ հաշվով հարաբերություններ էլ կարող են չլինել։ 


— Այն պայմանագրային բազան, որ գոյություն ունի, մնում է, բայց մենք շատ ուղղություններով պարզապես սառեցրել ենք հարաբերությունները։ Այսինքն՝ եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցումՌուսաստանը չի կարող ապահովել անվտանգություն, այսինքն՝ այդտեղՌուսաստանը չկա, մնում է միայն որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ ծիրանի, կոնյակի կամ ոսկու, ադամանդի արտահանման հարցը։ Դրանց հետ կապված գիտենք, որ, իհարկե, որոշ շարժ կա, սակայն դա հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ անվանել չի կարելի։ Այսինքն՝ այս պահի դրությամբ այդ հարաբերությունները թղթի վրա են մնում։Գործնականում ակտիվ, խորքային դաշնակցային հարաբերություններ չենք տեսնում։
Ընդհանուր առմամբ, սա օրինաչափ է, որովհետեւ այն փաստաթուղթը, որի շուրջ, կարելի է ասել, պատերազմից հետո նույնիսկ այդ հարաբերությունները զարգացել են՝ դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Այդ փաստաթուղթը բարեհաջող տապալեցին ՀՀ-ում գործող քաղաքական ուժերը։Պետք է նշեմ, որ դա փրկօղակ էր մեզ համար։Նոյեմբերի 9-ըՌուսաստանից մեզ նետված փրկօղակ էր։ Ինչպես գիտենք, խեղդվողին երբ փրկօղակ են նետում, նա չի նայում դրա տեսքին, սիրունությանը կամ հարմարավետությանը, այդ պահին պարզապես բռնվում է դրանից, որպեսզի չխորտակվի։Մենք հրաժարվեցինք բռնվել այդ փրկօղակից, վարկաբեկեցինք ե՛ւ փաստաթուղթը, ե՛ւՌուսաստանին։ 


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ