Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՀՀ կառավարությունը մինչև 2030 թվականը 98 մլրդ դրամ կուղղի արտահանումը խթանելուն

Տնտեսություն

Արտահանման խթանման 2025–30 թթ. ռազմավարության իրականացման համար 5 տարում ՀՀ կառավարությունը կծախսի շուրջ 98 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ արտահանման խթանման ռազմավարությունն առանցքային նշանակություն է ունենալու երկրի տնտեսական զարգացման համար։

«Այս ռազմավարությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում ձևավորելու կայուն աճ ապահովող ատահանման կառուցվածք` հիմնավորված բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների, ծառայությունների մրցունակության բարձրացման վրա»,– ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ կառավարության նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման անխոչընդոտ ու մեծ ծավալների ապահովման համար։

Ըստ Պապոյանի` արտահանման ռազմավարությունը բաղկացած է 5 հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50–ից ավելի միջոցառումներից։

Նա վստահեցրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ, որը կհասնի 16.9 մլրդ դոլարի, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է, որ տարեկան կհասնի 10.3 մլրդ դոլարի, ապրանքների արտահանումը` 6.6 մլրդ դոլարի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ