Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». Աշխատանքի ներկայանալ կոստյումով եւ չծխել․ ՀԵՑ-ի նոր ղեկավարներն ինքնահաստատվում են

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

««ՀԵՑ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության եւ վերահսկողության նորանշանակ տնօրեն Դավիթ Սարգսյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է դրեսկոդ սահմանելով: Սամվել Կարապետյանից «ՀԵՑ»-ը խլելուց հետո նոր ղեկավարությունը փորձում է աշխատակազմին ցույց տալ, որ իրենք են այլևս այս հիմնարկում «ասողը»և ավելի լավ բան չեն կարողացել մտածել, քան դրեսկոդ սահմանելով ինքնահաստատվելը:

Դավիթ Սարգսյանը կենտրոնական գրասենյակի բաժնի պետին եւ բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցներին ուղղված մի զավեշտալի հայտարարություն է տարածել. «Այսուհետ անհրաժեշտ է աշխատանքի վայր ներկայանալ կոստյումով»: Կոստյումով ներկայանալուց բացի «ՀԵՑ»-ի աշխատակիցներին զգուշացրել են՝ աշխատասենյակներում չծխել, այլապես կենթարկվեն պատասխանատվության «Համաձայն «ՀԵՑ» ՓԲԸ ներքին կարգապահական կանոնների 4․1․18 կետեի պահանջներին ՝ ծխախոտ օգտագործել միայն՝ ընկերության բաց եւ (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներում՝ ներառյալ ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիներում, աշխատասենյակներում ծխելը խստիվ արգելվում է։ Վերոգրյալ խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության»,-գրված է հայտարարության մեջ։ ՀԵՑ-ի աշխատակիցներին «կոստյում պարտադրելն, այն էլ այս ամառվա շոգին, իսկապես զավեշտալի է՝ հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ «ՀԵՑ»-ի գործունեության բնույթը տեխնիկական է, այստեղ ոչ դիվանագետներ են աշխատում, ոչ չինովնիկներ:

Ռոմանոս Պետրոսյանը երեւի մտադիր է նման մանիպուլյատիվ ճնշումներով զզվացնել ՀԵՑ-ի աշխատակիցներին, որպեսզի դիմում գրեն եւ ինքնակամ հեռանան աշխատանքից»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Տես նաեւ https://t.me/iravunk/55592 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ