Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Հայ-ռուս ժողովուրդների Աստծո բարեհաճությունն ստացած և հարյուրամյակների փորձություն անցած բարեկամությունը` ճգնաժամի առաջ...

Հրապարակախոսություն
Իսկ այդ բարեկամությունը պատահական չէր, դարերի խորքից է գալիս և օրհնված է Տիրոջ կողմից։ Չէ որ դեռևս Կիեւյան Ռուսիայում քրիստոնեությունը տարածվել և վերջնականապես ընդունվել է 988-989 թթ., Վլադիմիր Սվիատոսլավիչ իշխանի հայազգի կնոջ նախաձեռնությամբ, ով Բյուզանդիայի մակեդոնական (հայկական) արքայատոհմի Վասիլ Բ հայազգի կայսեր (976-1025) քույր Աննան էր, ում հռչակեցին «Ռուսաստանի կնքամայր» և դասեցին սրբերի շարքին։
 
Հայ-ռուսական բարեկամությունը բնական ընտրության արդյունք էր և պայմանավորված էր երկու երկրների ու ժողովուրդների ազգային, արժեհամակարգային, կրոնական, պատմական, բարոյահոգեբանական, անվտանգային, աշխարհաքաղաքական ու մշակութային ընդհանրություններով ու փոխադարձ շահերով։ Ոչ պատահականորեն 17֊րդ դարի վերջերին Իսրայել Օրին հայ մելիքների ու Էջմիածնի գաղտնի ժողովի հանձնարարությամբ պարսկական եւ թուրքական գաղութատիրությունից Հայաստանն ազատագրելու նպատակով եվրոպաներում տասնամյակներ դեգերելուց և աջակցություն չստանալուց հետո՝ հայացքն ուղղում է դեպի Հյուսիս, դեպի Ռուսաստան։
 
Հանգուցալուծումը եղավ այն, որ 1813թ Գյուլիստանի և 1928թ. Թուրքմենչայի պայմանագրերի արդյունքում Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, և այդ տարիներից ի վեր հայ ժողովուրդի կյանքը էական դրական փոփոխությունների ենթարկվեց։ Թե՛ Ռուսաստանում, թե Հայաստանում հայերի տնտեսական, մշակութային ու գիտության զարգացման համար ստեղծվեցին բարենպաստ պայմաններ, հայ ժողովուրդը սկսեց ավելի անվտանգ ու պաշտպանված զգալ ռուսական հզոր կայսրության կազմում։ Խորհրդային տարիներին էլ հայ ժողովուրդն իր ոսկե դարն ապրեց։ Այդ տարիներին հայ ժողովրդի ազգային արժեքները, գիրը, ազգային սովորույթները, լեզուն պաշտպանված էին առավել քան երբևէ, քան նույնիսկ հետխորհրդային անկախ տարիներին։
 
Գրականությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, տնտեսությունը արձանագրեցին աննախադեպ զարգացում։ ԽՍՀՄ տարիներին հայ ժողովուրդը տվեց աննախադեպ քանակի գիտնականներ, մշակութի, գիտության ու ռազմական գործիչներ, քան երբևէ պատմության ընթացքում։ Հայ ժողովրդի նկատմամբ էլ երբևէ ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ կազմում չի ցուցաբերվել խտրական վերաբերմունք։ Հայերն էլ իրենց հերթին լուրջ ներդրում են ունեցել Ռուսաստանի ու ԽՍՀՄ տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության, ռազմարվեստի ու ռազմական արդյունաբերության զարգացման գործում։ Իրենց ամենաթանկը` զավակների կյանքը չեն խնաել առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, հերոսաբար կռվելով թշնամու դեմ։ Ներկայումս էլ շուրջ երեք միլիոն հայեր ապահով ու անվտանգ հանգրվանել են Ռուսաստանում, և Ռուսաստանն իրենց երկրորդ հայրենիքն են համարում։ Իսկ ռուս֊ուկրաինական պատերազմում հազարավոր հայեր են կռվում ֆաշիզմի դեմ պայքարում։ Եթե իրատես ու անկեղծ լինենք, չէր լինի Հայաստանն անկախ պետություն, այն էլ երկուսն՝ առանց ռուս զինվորի թափած արյան ու Ռուսաստանի հովանավորության և Արևելյան Հայաստանն էլ արժանացած կլիներ Արևմտյան Հայաստանի ճակատագրին։
 
Բայց արի ու տես այսքան թանկ գնով ձեռք բերված ու փորձություններով անցած հայ-ռուական հարաբերությունները հայ և ռուս ժողովուրդների մտավորականության, քաղաքական ու պետական գործիչների անխոհեմության, անպատասխանատվության պատճառով ապրում են ոչ լավագույն ժամանակները, ինչը ճակատագրական կարող է լինել երկու պետությունների ու ժողովուրդների համար։ Իսկ այս ամենի սկիզբը դրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում ակտիվորեն գործի անցան արևմտա-թուրքական գործակալները։ Դրան նպաստեցին ուկրաինական ու արցախյան պատերազմները։ Իսկ ամենամեծ վնասը հասցրեցին հայ-ռուսական հարաբերություններին Հայաստանում 2018թ. հեղափոխություն կոչվող ավանտյուրայի արդյունքում բերված արևմտա-թրքա-ադրբեջանական իշխանությունները։ Այս ամենն էլ կարող էր տեղի չունենալ, եթե չլինեին երկու երկրների մտավորականության, մշակույթի գործիչների, դիվանագիտական ներկայացուցչությունների ու իշխանական շրջանակների լոյալությունն ու անտարբերությունը հայ-ռուսական բարեկամության դեմ տարվող արշավի նկատմամբ։
 
Հայ֊ռուսական փխրուն հարաբերությունների կարգավորումը երկու ժողովուրդների կարևոր ու անհետաձգելի խնդիրն ու առաջնային օրակարգը պետք է դառնա։ Չէ որ այդ հարաբերությունների որակով, քաղաքական, մշակութային ու տնտեսական ինտեգրման խորությամբ ու փոխվստահությամբ են մեծապես պայմանավորված նախևառաջ Հայաստանի և, ինչու չէ, նաև Ռուսաստանի անվտանգությունը, առանց չափազանցնելու` հայ ժողովրդի և նրա պետականության գոյությունը։ Ես ուզում եմ, որ մեր ռուս բարեկամները, մտավորականությունը և պաշտոնական շրջանակները Ռուսաստանում իմանանան, որ հայ ժողովրդի մի ստվար հատվածի և քաղաքագիտական, փորձագիտական որոշ շրջանակների մոտ կան մի գուցե հիմնավոր կամ ոչ հիմնավոր ենթադրություններ, որ 2018թ հեղափոխության հետևում Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին եղել է նաև ռուսական իշխանությունների լոյալությունը և որ նաև նրանք են հովանավորում այս իշխանությունների 7-ամյա գոյությունը, որով մեծ վնաս է հասցվել ոչ միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, այլև հայ-ռուսական հարաբերություններին։ Նրանց գոյության ամեն օրն ու ժամն էլ սպառնալիք են եղել և կա հայ ժողովրդի ու Հայաստանի միջազգային հեղինակությանը, անվտանգությանը, ազգային ինքնությանը, տարածքային ամբողջականությանն ու գոյությանը։
 
Մեծ ցանկության դեպքում՝ Ռուսաստանը կարող էր թույլ չտալ Արցախի ու նրա ժողովրդի նկատմամբ այդ աստիճան անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք Արցախի տարհանման ընթացքում։ Այդ վերաբերմունքն էր, որ հայերից շատերի մեջ խաթարեց Ռուսաստանի նկատմամբ հավատն ու վստահությունը։ Վերջին իրադարձություններն էլ Ադրբեջանի շուրջ շատ լավ առիթ է ճանաչելու ադրբեջանցիներին ու հայ ժողովրդին, թե ով է իսկական ու հուսալի դաշնակիցն ու բարեկամը, ով է կեղծավոր և ով է անկեղծ։ Գտնում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում ազգային մտավորականությունը, քաղաքական էլիտան, ռուս համայնքը` Հայաստանում, հայ համայնքը` Ռուսաստանում, դեսպանատները հնարավոր ամեն ինչ չեն անում վերականգնելու խաթարված այդքան կենսական ու արժեքավոր հայ-ռուսական հարաբերությունները։ Գտնում եմ, որ այդ նպատակով պետք է ակտիվացնել երկու երկրների քաղաքական, գործարար, մտավորական, գիտական ու մշակութային հանրության ողջ ներուժը։ Սերտ հարաբերություններ հաստատել ինչպես գաղափարախոսական ընդհանրություններ ունեցող կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների միջև, այնպես էլ կազմակերպել մշակութային խմբերի փոխայցելություններ, գիտական ու գործարար համատեղ ֆորումներ ու ուսումնական փորձի փոխանակումներ։
 
Երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վերականգնման գործում կարևոր դերակատարություն կարող են ունենալ Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիները։ Մինչդեռ այդ ներուժը շատ վատ է օգտագործվում։ Ավելին, Կիրիլ Երկրորդն անհասկանալիորեն մեկնում է Բաքու և եկեղեցիական բարձրագույն պարգևով պարգևատրում է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Ռուսաստանի բարեկամ ու դաշնակից, քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ և ռուսական ուղղափառ եկեղեցու լուռ համաձայնությամբ պղծում ու ավերում է քրիստոնեկան արժեքներն ու կոթողներն Արցախում։ Ռուսական եկեղեցին ոչ մի խոսք անգամ չի ասում ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, երբ արշավ է իրականացվում հայ եկեղեցու նկատմամբ։ Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանում հայ ժողովրդի նկատմամբ առաջնորդվում են «куда они денится» սկզբունքով, ինչն արդար ու բարոյական չէ Ռուսաստանին փաստացի ամենահավատարիմ ժողովրդի նկատմամբ։
 
Այնուամենայնիվ, այն կարծիքին եմ, որ հայ֊ռուսական հարաբերություններում առկա խնդիրները ոչ մի առնչություն չունեն հայ և ռուս ժողովուրդների հետ, այլ հետևանք են երկու կողմի իշխանությունների ու ազգային էլիտաների անխոհեմության։ Վերջին ժամանակներս ռուսական մամուլի ցուցաբերած ուշադրությունը հայ ժողովրդի հիմնախնդիրներին և Լավրովի այցը Հայաստան ցույց են տալիս, որ Ռուսաստանը վճռական է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների սերտացման ու զարգացման և Հայաստանի անվտանգության երաշխիքների ապահովման նկատմամբ։ Այդ տեսակետից կարևոր է նաև Հայաստանի համարժեք քայլերը` փոխվստահության կայուն հիմքեր ստեղծելու նպատակով և հաշվի առնելով Ռուսաստանի` նախևառաջ միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը, ռեսուրսներով հարուստ լինելը, տնտեսական սերտ կապերը Հայաստանի հետ և այլ հանգամանքներ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ, ՀԱՊԿ կառուցներում հՀայաստանի լիիրավ մասնակցությունն ապահովումը։
 
Այս դաժան փորձությունը մեր և ռուս ժողովուրդների համար կարծում եմ՝ մեծ դաս կարող է լինել և չեմ կասկածում, որ թե՛ ռուս, թե՛ հայ ժողովուրդներին երբևէ ապագայում այլևս կլքեն իմաստնությունն ու խոհեմությունը։ Մի բան փաստ է, որ պատմության ընթացքում հայի ինքնության ստացած խորը վերքերը դեռևս չեն ապաքինվել, իսկ մեր ներկա հնարավորություններով ու ռեսուրսներով էլ ի զորու չենք զսպելու թուրք-ադրբեջանական ագրեսիան և պահպանել մեր ազգային ինքնությունը, արժեքները, կրոնը, սովորույթները, մեր բնօրրանում ապրելու իրավունքը, հայրենիքն ու անկախ պետականությունն՝ առանց հզոր Ռուսաստանի հետ դաշնակցային սերտ հարաբերությունների ու հովանավորության։ Իսկ հիմա, երբ մեր դաշնակցի գլուխը խառն է ուկրայինական պատերազմում, մենք անհասկանալիորեն ակնհայտ դավաճանում ենք մեր դաշնակցին անցնելով մեր թշնամու` Ադրբեջանի կողմը, Ռուսաստանին թողնելով մեն-մենակ Կովկասում Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը այս տարածաշրջանում մեր անվտանգության հիմնական երաշխավորն է։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված