⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Այսօր արևի վրա ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

Եղանակ

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության (M դասի) բռնկում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։

«Օգոստոսի 3-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին (Երևանի ժամանակով ժամը 17։57-ին), 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից։ Կայքի հաղորդմամբ՝ ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի Telegram ալիքը հայտնել էր, որ հանգստյան օրերին հնարավոր են M և X դասի բռնկումներ՝ Արեգակի վրա նոր ակտիվ կենտրոնների ձևավորման պատճառով։

Նշվում է, որ արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: A0.0 նվազագույն դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթման հզորությանը: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը մեծանում է 10 անգամ։ Բռնկումները կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ