Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ

«Տելեգրամ»-ով թմրամիջոց ձեռք բերած երիտասարդներին հայտնաբերել են Դավթաշենում

Քրեական

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի փաթեթ և պոլիէթիլենային տոպրակ՝ լցված դարձյալ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով։
Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ