Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում

Իրավական
Այսօր  «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի տնօրեն, փաստաբանության ոլորտում այլեւս իր հետքը թողած, ՀՀ-ում բանկային, վարչական հարցերով
իրավունքի լավագույններից, դասախոս, գեղեցիկ ընտանիքի հայր, ամուսին Տարոն  Բաղդասարյանի ծննդյան 34-րդ տարելիցն է։

Տարոն Բաղդասարյանը իր մասնագիտական գործունեությամբ նպաստում է հանրության իմունային համակարգի գործառույթին։ Այս գործառույթը երիտասարդ փաստաբանը իրականացնում է  ինքնուրույն՝ պայքարելով քաղաքացիների իրավունքների և ազատությունների համար:

Տարոնի հաջողություններին անխոս, անուղղակի կերպով նպաստում է նաեւ նրա սիրելի, գեղեցկուհի կինը, ընտանեկան  բժշկուհի Մարիամ Բաղդասարյանը, ով, ի դեպ, «Իրավունք TV» «Բժշկի մոտ» հաղորդաշարի սպասված հյուրերից է։ Բազմակողմանի գիտելիքներով զինված ծնողները ունեն երկու հրաշամանուկ Նոյը, եւ արքայադուստր Սյունէն, ովքեր, ի դեպ, իրենց գեղեցկությամբ եւ մանկական հրաշալի ինտելեկտով հասցրել են արժանանալ պատվոգրերի:

Տարոնին լավագույնս է բնորոշել երջանկահիշատակ փաստաբան Արսեն Մկրտչյանը մասնավորապես ընդգծելով. «Տարոնի հետ ընկերություն անելը պատիվ է»։
 
Բարով ես ծնվել օրինակելի ընտանիքի արժանի զավակ։
Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ