Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

Ցավոք, նրա հետ կրկին աշխատելու հնարավորություն չեմ ունենա. Մելիքյանը` Հարոյանի մասին

Սպորտ

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Վարազատ Հարոյանի` ազգային թիմում մրցելույթներն ավարտելու որոշումը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը.

«Հարգանքով եմ ընդունում Վարազդատ Հարոյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումը: Շնորհակալ եմ նրան բացառիկ նվիրման և տարիներ շարունակ հավաքականում բարձր մակարդակով ելույթների համար:

Ցավոք, չնայած իմ պատրաստակամությանը, նրա հետ կրկին աշխատելու հնարավորություն չեմ ունենա: 

Հարոյանն ազգային հավաքականի իսկական առաջատարի մարմնավորում է, իրական լիդեր ու պրոֆեսիոնալ: Մենք պատրաստ ենք կազմակերպել հավաքականում Հարոյանի հրաժեշտի հանդիպումը:

Կարծում եմ՝ Վատոյի պես ֆուտբոլիստներին ազգային հավաքականը պետք է ճանապարհի ըստ արժանվույն»,- ասել է 46-ամյա մասնագետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ