Եթե խաղաղություն չհաստատվի, ռուսական ուժերը կսկսեն Օդեսայի գրոհը
ՎերլուծությունՄիանգամայն տեղեկացված ռուսական աղբյուրը հայտնում է, որ Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից պետք չէ սպասել, որ ուկրաինական պատերազմը կավարտվի: Այդ հանդիպման իրական իմաստը բոլորովին այլ է, ռուս-ամերիկյան գործակցության թեման, որտեղ հիմնական թեմաներից մեկը կլինի «Հյուսիսային ծովային ուղու» շահագործման գաղափարը, պնդում է աղբյուրը` հստակեցնելով, որ դրա մեջ կփորձեն ներառել Արեւելյա Ասիայից` Եվրոպա առեւտրի հիմնական մասը: «Դա այնքան էլ Պեկինի սրտովը չէ, սակայն կոմպրոմիսների տարբերակներ կան»,- կարծում է աղբյուրը:
ինչ վերաբերում է ուկրաինային, ապա «պատերազմն ավարտելու ցանկություն իրոք կա ինչպես Թրամփի, այնպես էլ` Պուտինի մոտ», նկատում է աղբբյուրը: Բայց նաեւ, որ դրա հնարավորություններն այս պահին դեռ շատ մեծ չեն: Պուտինի նվազագույն ծրագիրը, որը հայտնի դարձավ, Թրամփի համար միանգամայն ընդունելի է: Առավել եւս, որ դա ԱՄՆ-ի համար ենթադրում է դառնալ Եվրոպային ռուսական գազի հիմնական վերավաճառող: Թրամփը կարող է փորձել համոզել Կիևին և նրա դաշնակիցներին` ընդունել նման պլանը, բայց այն, հավանաբար, կմերժվի Եվրոպայում և Ուկրաինայում։
«Հաշվարկը դրան հաջորդող հնարավոր զարգացումների վրա է դրված»,- շարունակում է աղբյուրը:
Այսպես, The Wall Street Journal-ը գրում է. «Ուկրաինայի եւ Եվրոպայի կողմից մերժումը Թրամփին առիթ կտա մեղադրել Ուկրաինային պատերազմը ձգձգելու մեջ և, հնարավոր է, դադարեցնի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և ինքը դուրս գալ բանակցություններից՝ Ուկրաինային թողնելով միայնակ Ռուսաստանի հետ և հակամարտությունը անվանելով «Բայդենի պատերազմ»։ Ընդ որում, այստեղ պետք է հիշեցնել նաեւ այն տեղեկատվության մասին, որը տաարծվեց նախօրեին: Այն է` Պենտագոնը, թեեւ այս մասին շատ խեսվեց, այնուամենայնիվ չի չեղարկել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու եւ անգամ փոխանցան փուլում գտնվող զենքը պահեստներ վերադարձնելու հրամանը:
Իսկ ահա ռուսական աղբյուրը շատ մեղմ ակնարկում է Գեներալ Սուրովիկինի վերադարձի մասին: Նաեւ, որ` «Հակամարտության մոտալուտ ավարտի մասին վերսկսված խոսակցությունների ֆոնին, նոր մանրամասներ են ի հայտ եկել Ռուսաստանի զինված ուժերի ճնշման ուժեղացման վերաբերյալ»։ Նախ, հրամանատարի փոփոխություն եղավ «Հյուսիս» բանակախմբում. գեներալ-գնդապես Ալեքսանդր Լապինը, ում զորքերում համարում էին ոչ մաիյն լիովին կոռումպազված, այլ միանգամայն անընդունակ կադր` հեռացվեց: «Եվ եթե լինեին պատերազմը կանգնեցնելու իրական նախադրյալներ, նման փոփոխությունը այս պահին չէր արվի»,- գրում է աղբյուրը:
Հաջորդը, ռուսական ուժերի շատ լուրջ համախմբում է իրականացվում Խերսոնի եւ Զապորոժեն ուղղությամբ, որտեղ այս պահին էլ նկատելի նախնական ռազմական ակտիվացում կա: Ըստ միանգամայն ծանրակշիռ խոսակցությունների, այս ուղղություններում կենտրոնացված են նաեւ «Վագների» ուժերը, որոնք, հիշեցնենք, վերջերս վերադարձվեցին Աֆրիկայից: Նաեւ, որ նույն ուղղությամբ են գործում հյուսիսկորեական «կամավորները». այն հյուսիսկորեացիները, որոնք ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր են կնքել` իրավական տեսանկյունից ստանալով հենց այդ կարգավիճակը: Վերջապես, շատ համառ են լուրերը, որ հենց աս հատվածն է ղեկավարելու գեներալ Արմագեդոնը՝ Սերգեյ Սուրովիկինը, ով էն գլխից էր հայտնի «Վագների» հետ իր հարաբերություններով:
Այսպիսով, ըստ աղբյուրի, շատ ռեալ է դարձել, որ «կսկսվի Օդեսայի գրոհը, որի բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացված են: Ընդ որում, համակցված Դոնբասում ընթացող հարձակումների եւ Խարկովում շատ հնարավոր մասշտաբային օպերացիայի հետ: Այդ մասշտաբներին, ենթադրվում է, որ ուկրաինական բանակը, որն առանց այդ էլ հազիվ է դիմանում, միանգամայն անպատրաստ է: Կլինի՞ հարձակման հրամանը, մեծապես կախված է այն արդյունքներից, որոնք կարձանագրվեն Ալյասկայում: Ավելի ստույգ, Ուկրաինան եւ Արեւմուտքը կընդունե՞ն այդ որոշումները»:
Տես նաեւ https://t.me/iravunk/56097