Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

«Հավերժ խաղաղության պայմանագիր» կոչվող և ոչինչ չտվող թղթի կտորը ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ...

Հրապարակախոսություն
 
Ալիեւի ողորմած «Հավերժ խաղաղության պայմանագիր» կոչվող և ոչինչ չտվող թղթի կտորը Հայաստանի արևմտամետներն ու թրքամետներն էլ, որ պատմական աննախադեպ իրադարձություն են փորցում ներկայացնել, ծաղր է հայ ժողովրդի նկատմամբ...
 
«...Պատերազմը բնական է և սովորական: Պատերազմը շարունակվում է միշտ և ամենուր: Այն չունի սկիզբ և վերջ: Պատերազմը ինքնին կյանք է: Պատերազմը մեկնարկային կետն է: Նա, ով ցանկանում է ապրել, պետք է պայքարի, և ով հավերժական պայքարի այս աշխարհում չի ցանկանում մասնակցել կռվի, նա արժանի չէ կյանքի իրավունքին: Պատմության մեջ ոչ մի պետություն էլ չի ստեղծվել խաղաղ տնտեսական գործունեությամբ: Երկրագունդն էլ պարզապես փոխանցիկ գավաթ է, որը տրվում է հաղթած չեմպիոնին: Եվ միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ մեր հողի վրա որոշակի պետական սահմանները հավերժ անսասան են և ենթակա չեն փոփոխության», - սա Ադոլֆ Հիտլերի խոսքերով պատասխանն է հայ ադրբեջանական «համաձայնագիր» կոչվածով ոգևորվածներին ու մոլորյալներին։
 
Փաստորեն, մինչև հիմա չգիտեինք, որ թուրքից ու ադրբեջանցուց պարտություն կրելը, Արցախը հանձնելը, Հայաստանի տարածքներից զգալի հատվածներ զիչելը, թշնամու մոտ տարիներով պատանդ ունենալը, հայաստանի տարածքը այլ երկրի վերահսկողության հանձնելը, միջանցք անվան տակ «Проходной двор» դարձնելը, երկիրը կործանման, աղետի հասցնելը, ազգային ինքնությունը կորցնելը, ինքնիշխանությունը զիչելը, պետականության հիմքերը խարխլելը, ազգն այլասերելը, դաշնակիցների ու հարևանների հետ հարաբերություններ փչացնելը պատմական կարևոր ձեռքբերում ու իրադարձություն է։ Չգիտեինք, որ խաղաղություն կարելի է նաև ունենալ ընդամենը թուրքի ողորմածությամբ` մի թղթի կտորով առանց հաղթանակի, առանց ռազմական ռազմական հավասարակշռություն ունենալու, միջազգային երաշխիքների, առանց դրա համար հետևողականորեն պայքարելու, առանց զենքի ու զորքի` կազմալուծված անվտանգության համակարգով, առանց ազգային նվիրյալների իշխանության, առանց դաշնակիցների ու հարևանների հետ բարեկամական հարաբերության։
 
Փաստորեն, կարելի է «Հավերժական խաղաղություն» հաստատել մի ազգի հետ, որը ծնված չէ խաղաղ գոյակցելու համար, ով վստահելի գործընկեր չէ, ով ընդամենը բոլորովին վերջերս ցեղասպանություն իրականացրեց հայերի նկատմամբ, մի պետության հետ, որը տարածքային հավակնություններ ունի մեր երկրի նկատմամբ և Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան, որը ամեն Աստծո օր նվաստացմում է քո երկիրն ու ժողովրդին` անօրինաբար պատանդ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկակավարությանը, ծաղրում ու հեգնում է Հայաստանի վարչապետին։ Որը պետական մակարդակով ատելության քարոզ է տանում հայ ժողովրդի նկատմամբ, հայկական պատմամշակութային հուշարձաններն են անխնա ոչնչացնում ու պզծում, հայոց պատմությունն ու մշակույթն են խեղաթյուրում։
 
Հունական ասացվածքն էլ ասում է. «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»: Թուրքիան սպառնալիք ու չարիք է ոչ միայն մեր հայերիս, այլ քաղաքակրթության ու մարդկության համար: Պատահական չէ, որ 1918թ. ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը գրել է. «…եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի ու թուրքական չարիքի դեմ, ուրեմն՝ նշանակում է, որ ապագա աշխարհում ապագա խաղաղության մասին՝ խոսելն անհեթեթություն է»: Իսկ խաղաղությունը նախևառաջ մեր մեջ, մեր հոգու խորքում պետք է փնտրել։ «Խաղաղությունը ամենևին էլ պատերազմի բացակայությունը չէ, այլ ժողովրդի առաքինությունն է, որը բխում է ոգու ամրությունից»,- ասել է 17-րդ դարի նշանավոր փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան: Իսկ ամենազավեշտն այն է, որ այս «Խաղաղության պայմանագիր»> կոչվող անհեթեթություն-թղթի կտորով մարդիկ են փորձում թյուրիմացության մեջ գցել և ներկայացնել որպես պատմանան իրադարձություն տաղանդավոր մի ժողովրդի, որի 99 տոկոսն իրենցից հաստատ խելոք է։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված