Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

«ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՑԱՎԵՑՆՈՂ ՀՆԱՐՔՈՎ, ՎԱՂԱԺԱՄ 3։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԿԻՐԳԻԶՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ԳՐԱՆ ՊՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Սպորտ

Վերջերս ՌԴ Կրասնոդար քաղաքում կայացած «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի հաղթող, երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Արցախի Շուշի քաղաքից ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

Նա Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- Հանդես եկա 58 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երկու գոտեմարտ եմ անցկացրել։ Մեկնարկում ցավեցնող հնարքով, վաղաժամ 3։0 հաշվով հաղթեցի Կիրգիզստանի ներկայացուցչին, եզրափակչում էլ 4։3 հաշվով պարտության մատնեցի ազգությամբ ռուս մրցակցիս։ Այդպես արժանացա ոսկե մեդալի։ Սա բավականին լուրջ մրցաշար էր, այստեղ մասնակցում էին շատ ուժեղագույն մարզիկներ, Եվրոպայի ու Աշխարհի գործող չեմպիոններ։ Արդեն պիտի պատրաստվենք սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Տաջիկստանում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ