⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակը Ռուսաստանը պատրաստվել է զանգվածային հզոր հարվածի. Զելենսկի Ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է Հայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. Մուսաև Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Թրամփը ձգտում է պահպանել ջերմ հարաբերություններ Պուտինի հետ. Financial Times Աստղագուշակները խորհուրդ են տալիս 2026-ին ընկերանալ Առյուծների հետ Դանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համար

Կինը «Շողակաթ»-ն է «փակում է», ամուսինը՝ հարյուրավոր միլիոնների դրամաշնորհներ ստանում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շողակաթ» հոգևոր հեռուստաալիքի նախկին ռեժիսորի կինն իշխանական այն անձանց շարքում է, որոնք փորձում են ճնշումներ գործադրել եկեղեցու դեմ և հաճախ ԱԺ ամբիոնից հնչեցնում, որ պետք է փակել միակ կրոնական հեռուստաալիքը, հարկել եկեղեցուն։

Բացենք չակերտներն ու ասենք, թե հայտարարվածն ում մասին է։

Խոսքը «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու՝ Դավիթ Բանուչյանի մասին է, ով այժմ հանդիսանում է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը։

Նախորդ տարի՝ Կառավարության մայիսի 2-ի նիստում, ընդունվել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Որոշումից մեկ շաբաթ էլ չէր անցել, Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Բանուչյանը։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արշակ Բանուչյանի որդին։

Նշենք, որ նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսվարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաեւ վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոների հետ կապերի ստեղծման եւ կինոոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման եւ մի շարք այլ ոլորտային գործառույթները։

Հնարավոր է՝ հենց այս և այլ գործառույթների համար էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2025 թվականի հունվարի մեկից մինչև օգոստոսի 13-ը ՔՊ-ական Սոնա Ղազարյաի ամուսնու ղեկավարած հիմնադրամին հատկացվել է 379 մլն 707 հազար դրամ (մոտ 990 հազար ԱՄՆ դոլար), կնքվել է 17 դրամաշնորհի պայմանագիր։ Արդյոք սա շահերի բախում չէ՞, երբ ամուսինը կնոջ շնորհիվ պաշտոնի է նշանակվում և ստանում նման դրամաշնորհներ․․․ Հարց, որն ուղղված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակըՌուսաստանը պատրաստվել է զանգվածային հզոր հարվածի. ԶելենսկիՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԴԱՐԲՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄԱզգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել էՀայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. ՄուսաևՎազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցինԹրամփը ձգտում է պահպանել ջերմ հարաբերություններ Պուտինի հետ. Financial TimesԱստղագուշակները խորհուրդ են տալիս 2026-ին ընկերանալ Առյուծների հետԴանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համարԱՄՆ-ն «սխալ է հասկացել» Գրենլանդիա ԵՄ ռազմական տեղակայումը. նրանք ժամանել են կղզին ռուսներից պաշտպանելու համար. Եվրոպացի առաջնորդներՌուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում ոչնչացրել է ռազմավարական երկաթուղային կամուրջը (Տեսանյութ)ՀԱՊԿ-ում խորհրդակցություն է անցկացվել․ ինչ է քննարկվելԱնշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն ԹովմասյանԸստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո)Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». ՔաղաքապետԳլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ)ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված