Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Ձեռնպահ մնալ 102-րդ ռազմաբազայի դեմ ավանտյուրային մասնակցելու գայթակղությունից. Բալասանյան

Հանդիպում

Տեւական ժամանակ է, ինչ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ այլ արեւմտամետներ անոնսավորում են, թե օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեսակետն այս հարցում հստակ է՝ «չե՛ն կարող նման բան անել, որովհետեւ ամբողջ Գյումրին եւ հայ ազգի 70-80 տոկոսն իր հույսը կապում է Ռուսաստանի հետ»: Սակայն, արմանբաբաջանյանների ոգեւորությունն էլ ավելի մեծ դարձավ, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հռչակագիրը: Հետեւապես, այս համատեքստում, թե ինչ կարելի է սպասել առաջիկա օրերին Գյումրիում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ:

— Ի՞նչ սպասել Գյումրիում նախատեսված ակցիայից եւ ի՞նչ վտանգներով է այն հղի՝ հաշվի առնելով դրա շուրջ  արդեն իսկ առկա լարվածությունը:

— Վտանգները բացարձակապես հրահրումներն ու բախումներն են, որոնք կարող են լինել Գյումրիում: Կարծում եմ` հենց կազմակերպիչների հիմնական խնդիրն էլ սադրանքն է, ոչ ավել: Կազմակերպիչները շատ լավ գիտեն, որ իրենք չունեն բավականաչափ քաղաքական կշիռ, հնարավորություն եւ լուրջ հենարան՝ հասարակության շրջանում, որպեսզի կարողանան ստիպել Հայաստանի իշխանություններին բարձրացնել ռուսական 102-րդ բազան Հայաստանից դուրս բերելու մասին հարցը։

Ավելին, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, օրերս մի քանի ժամով Գյումրի է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը, ռազմաբազայում ստուգատես անցկացրել եւ հետ դարձել։ Սա պատահական այց չէ։ Սա, ըստ էության, նաեւ նախազգուշացում է Մոսկվայի կողմից, որ ցանկացած սադրանք բավականին կոշտ արձագանք է ստանալու։ Բայց ես կարծում եմ` Հայաստանի իշխանությունները բավականաչափ խելամտություն կցուցաբերեն, որպեսզի կանխեն այդ մարդկանց գործողությունները, որոնք առաջնորդվում են բացարձակապես սեփական շահով։ Մեր ազգը եւս մեկ անգամ պետք է տեսնի այդ մարդկանց, որոնց չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ապագան եւ անվտանգությունը։ Նրանք իրենց շահն ունեն, բացարձակապես այդ շահով են առաջնորդում:

Ուստի՝ օգտվելով առիթից մեր քաղաքացիներին կոչ կանեմ, կխնդրեմ, կհորդորեմ հնարավորինս ձեռնպահ մնալ նման ավանտյուրայի մասնակցելու գայթակղությունից եւ ավելի սթափ նայել այն իրավիճակին, որ այսօր կա մեր տարածաշրջանում։

— Բայց գուցե իշխանությանը պե՞տք են այդ սադրանքները, որպեսզի իրենք էլ, այսպես ասած, լեգիտիմ հնարավորություն ունենան ռազմաբազան հանելու հարց բարձրացնել։

— Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կբարձրացնեն 102-րդ բազան հանելու մասին հարց, քանի որ ընդամենը 20 օր առաջ Ալթայում Հայաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, հետեւաբար դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Իսկ եթե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, 102-րդ բազայի հանելու մասին «ընդդիմադիր» արեւմտամետ գործընկերները պետք է մոռանան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ