Ալիեւը փորձում է նոր շրջադարձի՞ գնալ Մոսկվայի հետ հարաբերություններում
ՎերլուծությունԱդրբեջանը Ակտաուի մոտ անցած տարեվերջին տեղի ունեցած` Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer-190 ինքնաթիռը կործանումը չի համարում դիտավորություն, հարձակում կամ նման բան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք չենք կարծում, որ ինքնաթիռը հարձակման է ենթարկվել, մենք միայն պահանջում ենք տեղի ունեցածի ճանաչում, պատասխանատուների պատիժ և լիարժեք փոխհատուցում», - ասել է Հեյդարովիչը։
Տարօրինակ է նման հայտարարությունը: Առավել եւս, որ մինչ այս Ալիեւը բոլոր մահացու մեղքերի մեջ էր մեղադրում Ռուսաստանին` պահանջելով ամենաբարձր մակարդակով ներողություն ու նման բաներ: Ու այդ հիմքի վրա գնաց ՌԴ-ի հետ հարաբերությունները թշնամության տանելու ուղղությամբ: Բայց, եթե «չկա դիտավորություն», այսինքն տեղի ունեցածը ինչ-ինչ ողբերգական պատահականությունների արդյունք էր, ապա Ալիեւի այդ ամբողջ դեմարշի իմաստը ո՞րն էր: Կամ, այդ ո՞ր մի միջազգային նախադեպի օրինակով էր Ալիեւ պահանջում` ավիացիոն աղետի հետ կապված կոնկրետ երկրից ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրել: Եվ մյուսը, եթե ընդամենը սովորական աղետ է, առանց որեւէ դիտավորության, ապա մեղավորին պարզում են միայն համապատասխան հետաքննության միջոցով: Կոնկրետ դեպքում հետաքննությունն անցկացնում է Ղազախստանը, որին Ալիեւը լիովին վստանում է: Վերջնական արդյունքներ այս պահին չկան, այսինքն, հայտնի չեն մեղավորները: Այդ իրավիճակում ինչո՞ւ է Ալիեւը դեռ առաջին օրից ռուսներից պահանջում ներողություն խնդրել: Իսկ եթե պարզվի, որ մեղավորը նրանք չեն, ինչի բոլոր հիմքերը հետաքննության ժամանակ ի հայտ գալիս են, այդ դեպքում ի՞նչ:
Այսինքն այն, որ ինքնաթիռի կործանում Ալիեւի համար ընդամենը առիթ էր` Մոսկվայի հետ երբեմնի «ռազմավարական ընկերության» հարաբերությունները թշնամական դարձնելու համար, ի սկզբանե էր ակնհայտ: Եվ ահա, այս նոր հայտարարությունը միանգամայն այլ ոճի մեջ է, նախկին հռետորաբանությունից միանգամայն տարբերվող: Թե դեպք էր, եղավ, մի հատ ստից ներողություն խնդրեք, անցնի-գնա:
Այլ հարց է` սա նոր քաղաքական շրջադա՞րձ է Մոսկվայի հետ հարաբերություններում. կտեսնենք:
Տես նաեւ https://t.me/iravunk/56355