Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ամբերդ ամրոցի առեղծվածն ու գաղտնիքը

Տեսանյութեր

https://youtube.com/shorts/5HkIRrB5IJI?si=DMcIeOGEP_VsbnUH

Ամբերդը Հայաստանի միջնադարյան ամենանշանավոր բերդաքաղաքներից է։ Այն տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին, Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արեւմուտք, Արքաշեն եւ Ամբերդ գետերի միախառնման եռանկյունաձեւ հրվանդանի վրա։ Ամրոցը կառուցվել է հին եւ միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն՝ բոլոր կողմերից շրջապատված է անդունդներով՝ ստեղծելով բնական պաշտպանական հզոր համակարգ։ Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակն անհայտ է։ Այն վերագրում է կիկլոպյան, ուրարտական կամ վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին, սակայն հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ամրոցը կառուցվել է 9-13-րդ դարերում։ Ամբերդի շինարարությունը սկսվել է Կամսարականների կողմից 7-րդ դարում, 10-րդ դարում պատկանել է Պահլավունի իշխաններին՝ դառնալով Բագրատունյաց Հայաստանի պաշտպանական կարեւոր հենակետերից մեկը։ 

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետեւ Վաչուտյաններին, որոնք ամրոցը դարձրել են վարչական կենտրոն

Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ