Զելենսկուն առավելագույն երկու շաբաթ վերջնաժամկետ տրվեց
ՎերլուծությունԱյսպիսով, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում` Սպիտակ տանը:
Կարելի է ֆիքսել այս հիմնական արդյունքները.
1. Զելենսկին (եվրոպացիները) ընդունեցին, որ չի լինելու հրադադար, եւ պետք է միանգամից գնալ խաղաղության:
2. Զելենսկին բացահայտ չմերժեց տարածքների փոխանակման սցենարը, որը ցուցադրաբար մերժում էր մինչ հանդիպումը: Բայց նաեւ հասավ նրան, որ այդ հարցը պետք է քննարկի անձամբ Պուտինի հետ:
3. Փրամփը, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարեց, որ անմիջապես սկսում է Պուտին-Զելոնսկի եւ ապա նաեւ իր մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստումը:
Ահա, սրանքեն հիմնական կետերը: Նմացածը` Ուկրաինայի նվտանգության երաշխիքներ, ՆԱՏՕ չի մտնելու եւ այլն, այս պահին երկրորդ պլանում են եւհիմնականում լուծված:
Ուկրաինական աղբյուրները, գնահատելով հիմնական պայմանավորվածությունները, կարծում են, որ Զելենսկին, այնուամենայնիվ, կարողացավ իր համար միանգամայն բարդ իրավիճակում ժամանակ շահելու միջոց գտնել` տարածքների թեման փոխանցելով Պուտինի հետ հանդիպման օրակարգ: Հիմա կսկսի տարբեր պատրվակներով ձգձգել այդ հանդիպումը` մեծացնելով իր ժամանակի պաշարը: Ինչ-որ իմաստով այդպես էլ կա: Միայն թե ո´չ Թրամփն է հիմար եւ ո´չ էլ` Պուտինը:
Նախ, Ալյասկայի հանդիպման ֆոնին Թրամփն ինքը քանիցս հայտարարեց, որ Զելենսկու հետ տարածքների փոխանակման հարց ինքը չէ, որ պետք է պաշտոնապես լուծի. այդ թեման լինելու է Պուտին-Զելենսկի հնդիպման օրակարգում: Այսինքն, ոչ մի անսպասելի բան չկա, երբ զելենսկին խոսում է հենց Պուտինի հետ այդ հարցը լուծելու մասին:
Հաջորդը. այն, որ Թրամփը հենց հանդիպման ժամանակ կապվեց Պուտինի հետ եւ միայն դրանից հետո հայտարարեց Զելենսկու հետ հանդիպում կազմակերպելու մասին, հուշում է, որ Զելենսկու «ժամանակ ձգելու» քայլին Մոսկվան եւ Վաշինգտոնը պատրաստ են: Հաշվի առնելով, որ այդհոռախոսազանգից հետո Թրամփը հայտարարեց, որ սկսում է Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպումը, նշանակում է, որ դրա վերջնական դետալները հստակեցնելու համար էր այդ զանգը: Արդյունքում, հանդիպումը շատ արագ կկազմակերպվի, որի ժամանակ Զելենսկին կմնա նույն իրողության առաջ` ընդունել տարածքների փոխանակման առաջարկը կամ հրաժարվել: Հրաժարվելու կամ հանդիպումը ձախողելու դեպքում իրավիճակը կարող է Մոսկվայի համար ավելի ձեռնտու լինել: Այսինքն, բոլորը համաձայն են, որ մինչ խաղաղություն հրադադարի ռեժիմ չի լինելու, ըստ այդմ, բանակցություններից Զելենսկու հրաժարվելու կամ տարածքների թեման մերժելու դեպքում ռուսները պարզապես կշարունակեն աճող մասշտաբներով ներկայիս հարձակումները: Թրամփն էլ իրեն «խաղից դուրս» կհամարի: Իսկ թե որտեղ կանգ կառնի ռուսական հարձակումը եւ ինչ նոր պայմաններ կառաջադրվեն Կիեւին, դա այլ հարց է: Եվ նման է, որ Մոսկվայի, միգուցե նաեւ` Թրամփի համար հենց դա էր վաշինգտոնյան հանդիպման հիմնական իմաստը. բոլորին պարտադրել ընդունել, որ ոչ մի հրադադար էլ մինչեւ խաղաղություն չի լինելու:
Ի դեպ, Թրամփը Զելենսկուն պարզ հայտնեց ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին: Ավելին, նույնիսկ ծաղրական տոնով, որ եթե պատերազմի պայմաններում պետք է ընտրություններ չլինեն, պա ԱՄՆ-ում առհասարակ ընտրություններ չէին լինի. միշտ ինչ-որ պատերազմ կա: Սա Զելենսկու համար ցուցադրական ակնարկ է. Թրամփը կարող է այլեւս չընդունել նրա լեգիտիմությունը: Իսկ դա մեկ բան է նշանակում` որեւէ հարաբերություններ Զելենսկուեւ նրա վարչախմբի հետ չեն լինելու` հասկանալի բոլոր հետեւանքներով հանդերձ: Թերեւս, սա մեկ բան է նշանակում. Թրամփն այլեւս չի ցանկանում Զելենսկուն Կիեւում տեսնել: Կհեռանա նա կամավոր` անձնական անվտանգության որոշակի երաշխիքներով, թե կհեռացնեն` առանց որեւէ երաշխիքի, Զելենսկին է որոշողը:
Ըստ այդմ, պետք է կողմնորոշվի` ընդունելու է նրա ներկայացված խաղաղության պայմանները, թե` ոչ: Այսինքն, Զելենսկին ոչ թե կարողացավ առավելագույնը երկու շաբաթ ժամանակ պոկել, ինչպես որ կարծում են Ուկրաինայում, այլ նրան այդ երկու շաբաթ ժամանակը տվեցին: Ու վերջ, դա վերջաժամկետն է:
Տես նաեւ https://t.me/iravunk/56529