Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Մեղադրեք, որ դեռ համարձակություն ունի ժպտալու, երբ պիտի ցեխը քսի դեմքին ու արյունլվիկ եղիւնգներով հողը փորի վշտից

Ախ կանայք

... մի միտք կարդացի միայնակ կնոջ մասին., թե՝  իրենք են մեղավոր, որ միայնակ են: 
Ուզում եմ հասկանալ. էլ ո՞ր մեղքերում կարելի է մեղադրել կնոջը, էլ ինչ՞ մնաց, որ չեք ասել. 
մեղավոր է, որ տարիքի հետ հասունանում է, ու սկսում է տեսնել իրականությունը՝ ինչպես, որ կա, ոչ թե ապրում է պատրանքներով: 

Որ չնայած հողին կպած լինելու՝ ուզում է երազել ու երբեմն թռչել՜՜՜՝ սիրո թևով: 
Ուզում է հենվել ու չընկնել՝ գահավիժելով ավելի ներքև, քան, երբ իբր մենակ էր: 

Ուզում է ապրել, բայց ոչ պարտքով վերցրած ժամանակում գոյատևել, ասես վարձով ապրողներ են մտել իր Տուն: 
Ծերանում է, բայց չի ուզում ամեն վայրկյան իրեն մեղադրեն ծերանալու մեջ.) ինքն ի՞նչ անի, ախր բնությունն է... 

Ուզում է մնալ գեղեցիկ, քանի որ իր միակ պաշտպանությունը դա է, էլի մեղադրում են, որ «ընկել է իր հետևից», մեղադրում են: 
Կարդում է շատ, ինքնազարգանում, ասում են՝ մեծամիտ է, հա իր խելքն է ուզում ցույց տալ, 
չէ, չի ուզում , դուք եք էդպես տեսնում ու վախենում եք նրանից՝ ինչը չեք հասկանում կամ չեք տիրապետում: 
Ասում են՝ թող մեկին ընտրեր , ուֆ, ու չեն հարցնում, բա էդ մեկը չպիտի՞ հարազատ հոգի լինի, չպիտի՞ նույն զարկով սիրտը զարկի ու իրարով լինեն ... 

Բա էդ մեկը չպիտի՞ գոնե մի անգամ խիզախի իր կյանքում ու գոնե կիսաբացի էդ կնոջ սիրտը, 
չնայի՞ մտքում ինչ կա, 
չքննի՞ էդ արտաքիններից այն կողմ ինչ աշխարհներ են: 

Մեղադրեք կնոջը բոլոր մեղքերի մեջ. 
որ Աստծուն է գտել ու գնում է պատարագի, 
բայց երեկոյան ուզում է ընկերներով նշել մի լավ առիթ, 
որ լավ մասնագետ է ու գիտի իր կարողությունը, ու չի հաշտվում դիլենտանտների հետ, ուզում է օգնել կամ ուղղորդել, բայց ուրիշների վախերը նրանից սարքում են հրեշ, 

մեղադրեք նրան, որ մարմնին էլ է ուշադիր, չնայած ապրում է ավելի շատ իր Հոգու մեջ ու Միտքն է լցնում,
որ քայլում է ուղիղ մեջքով՝ չնայած անմարդկային բեռնված ուսերի, 

որ բարձրաձայնում է այն, ինչի մասին շատերը ԼՌՈւՄ ԵՆ( գլուխ չդնենք, հավես կա՞)
մեղադրեք, որ չի փոխում իր արտաքինը որովետև չի ձանձրանում ինքն իրենից, մեղադրեք, որ ուզում է ամեն օր ուրիշ լինել, տարբեր, ոորովհետև կնոջ բնույթն է էդպիսին՝ Լուսնանման: 

Որ ժպտում է, փոխարենն իր ավերակված աշխարհը ցույց տալու, որի ծանրության տակ «ուրիշը» մի կես օր անգամ չէր դիմանա: 
Որ աշխատում է դեռահասունությունից մինչև գերհասունություն, ու ինքն է ուրիշին օգնում, ոչ նրան: 
Մեղադրեք, որ ամեն վայրկյան չի պաշտպանվում կամ արդարանում անհեթեթ բամբասանքների անդադար հոսանքից, որովհետև ափսոսում է ժամանակը՝ նմանների վրա վատնված, որովհետև անգամ Մահը չի «պաշտպանում» իրար փչացնելու մոլուցքից էլ վաղուց, 

Մեղադրեք, որ ԱՊՐՈւՄ է, չնայած ամեն օրվա կորստին՝ կյանքի, հարազատի, ծնողի, որդու կամ Երկրի, 
որ դեռ համարձակություն ունի ժպտալու, երբ պիտի «ցեխը քսի դեմքին ու արյունլվիկ եղունգներով հողը փորի»՝ վշտից, 

մեղադրեք, որ ուժեղ է, երբ պիտի թուլանա ու գոռա աշխարհով մեկ՝ խղճացե՜՜ք, 
մեղադրեք, որ խղճալի է իր «տարաբախտ» ընտրությունից ու չհաջողած ընտանիքից, 
որ նրա անդաստիարակ երեխաները բանի պետք չեն, որովհետև .... պատճառն էլ չգիտեն ինչու: 

Մեղադրեք. չէ՞որ
ուրիշ բան տեսնելու կարողության համար Սեր է պետք, Ուժ, ու Արևի ջերմություն, 
կինը՝ լուսնանման, անդրադարձնում է Արևը, թե արև չկա, ու՞մ կամ ինչ անդրադարձնի... 
Մեղադրանքները հայելի են. ձեր հայելին: 
Ընտրությունը՝ հաճախ դառնահամով, 
բայց ազնիվ: 
Տարբեր լինելը՝ տեսակ ու որոշում: 

Կինը. միայնակ չէ, երբ մենակ է, միայնակ է, երբ աչքերում կրակ չկա, որովհետև մեղադրանքները խեղդել են: 
Հ.գ. .... բոլոր համընկնումները պատահական են) 
#Նազենի Հովհաննիսյան 20. օգ.2025

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարինԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված