Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Աբսուրդ է՝ կին է բանտարկվում Հայրենիքի պայքարի համար, հասարակությունը լուռ է. Տաթեւ Վիրաբյան

Տեսանյութեր

Բագրատ սրբազանը եւ եւս 17-ը շարունակում են մնալ կալանքի տակ՝ եւս երեք ամիս, բացառությամբ՝ այդ շարքում տնային կալանքի տակ գտնվողների: Ընդ որում՝ տնային կալանքի մեջ գտնվողների շարքում չէ Լիդյա Մանթաշյանը՝ այս պահին, թերեւս միակ կին քաղբանտարկյալը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ նախկին քաղբանտարկյալ ՏԱԹԵՎԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԻ` Տաթեւ Արցախի հետ:

— Միակ կին քաղբանտարկյալի էստաֆետը, փաստորեն, փոխանցեցիք Լիդյային, որի խափանման միջոց կալանքը փոխել դատարանը մերժեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այս իշխանության օրոք, երբ ի սկզբանե էլ տարբեր քաղբանտարկյալներ էինք ունենում, ասում էինք, որ նիկոլիզմը սա է, եւ բոլորիս դռները թակելու են: Եվ, այո, չուշացան։ Այդ էստաֆետը շարունակվում է, եւ ցավալին այն է, որ ինչքան լինի Նիկոլի իշխանությունը՝ արմատավորված մեր հայրենի հողի վրա, այնքան լինելու են քաղբանտարկյալներ, այնքան բանտարկված է մնալու խոսքի ազատությունը, որովհետեւ ոչ միայն մենք ֆիզիկապես ենք բանտարկվում, այլ նաեւ մեր խոսքն է բանտարկվում: Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ՝ այո, իրենք կհանձնեն մեր հայրենիքը, ոտնձգություններ կանեն մեր հավատքի, եկեղեցու, Վեհափառի դեմ, իսկ մեր խոսքը կլռեցնեն: Մի կտրուկ գործողություն, եւ կպարտադրեն դատարաններին, որպեսզի մեր խոսքը փակ դռների հետեւում հայտնվի և նույնիսկ արձագանքելու հնարավորություն չունենանք։

Ցավով եմ տարել այն, որ 3 ամիս երկարաձգվել է Լիդյայի ազատազրկումը։ Կապ չունի՝ կին, տղամարդ, մայր, քույր, հայր, եղբայր, սարսափելի բան է: Բայց կանանց դեպքում լուրջ հետք է ունենում կյանքում: Կնոջը բանտարկում են իր խոսքի, իր քաղաքական հայացքների, հանուն հայրենիքի իր պայքարի համար, իսկ հանրությունը լռում է: Սա աբսուրդի ժանրից է: Ի՞նչ ասեմ, նույնիսկ չեմ կարող ասել, թե հատել են բոլոր կարմիր գծերը, որովհետեւ դրանք վաղուց են հատվել:

— Իսկ ու՞ր են կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։ Ժամանակին անգամ ֆեմինիստական շարժումներ կային ակտիվ, ինչո՞ւ են լռում:

— Նրանք այլեւս որեւէ տեղ չկան: Այս ամենը նաեւ ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունները, խմբակները, ուղղակի կային լինելու համար: Իսկ եթե պետք է լուրջ գործողություններ անեն, օրինակ` երեխաների մայրերի պաշտպանեն, չկան: Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված էլ ասեմ, վստահաբար, Լիդյան էլ, երբ ազատվի կպատմի նույն բանը: ՄԻՊ-ից գալիս են, ասում են` ուս ենք տալիս, դիր գլուխդ, վրեն լացի, ուրիշ բան քեզ համար չենք կարող անել, դատական գործերին չենք խառնվում: Լավ, դատական գործերին չեք խառնվում, բայց չէ՞ որ դատական համակարգը պետք է անկախ լինի, մինչդռեռ ձեր աչքի առաջ դատական համակարգը բռնության է ենթարկվում իշխանությունների կողմից։ Ո՞ւր է աղմուկը, գոնե աղմուկ բարձրացրեք, որ կին է բանտում:

Պետությունը հսկայական գումարներ է ծախսել, նաեւ մեր գրպանից՝ վճարած հարկերից, սարքավորումներ է առել, մի հսկայական ենթակառույց է հիմնել՝ պրոբացիայի ծառայություն՝ վարչական հսկողության համար: Տնային կալանքի համար մի առանձին կառույց է հիմնել, որպեսզի խափանման միջոցները այլընտրանքային լինեն։ Ու՞ր է այդ այլընտրանքային խափանման միջոցը։ Անմեղության կանխավարկածը Լիդյայի ո՞ւր է, չկա, 3 ամիս պիտի նստի՞, ինչո՞ւ…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ