Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է հայաստանյան բեռնատարների վերադարձի դեպքերը

Տնտեսություն

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը արձագանքել է հայաստանյան արտադրանքով բեռնատարների Հայաստան վերադարձի մասին լուրերին՝ ընդգծելով, որ գերատեսչությունն իր աշխատանքը իրականացնում է պլանային ռեժիմով։ Ինչպես տեղեկացնում է «RBC»-ն՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 146 բեռնատար ապրանք, որից 21-ը վերադարձվել է։ Որպես մերժման պատճառ նշվել է ռուսական բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելը։

 

Ավելի վաղ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի սահմանային անցակետում չեն կարողացել մուտք գործել Ռուսաստան՝ «սանիտարական խնդիրների» պատճառաբանությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատգամավորի պնդումները որակել է ոչ հավաստի։

 

Նախարարի տվյալներով՝ միայն օգոստոս ամսին Հայաստանից Ռուսաստան է մուտք գործել 2427 բեռնատար, այսինքն՝ միջինում օրական ավելի քան 101 մեքենա։ Արտահանվող ապրանքների թվում ամենամեծ բաժինն ունեցել են խմիչքները՝ 610 բեռնատար, երկրորդ տեղում մրգերն են՝ 447 մեքենա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ