Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Ինչ է հերթական անգամ Մոսկվան հասկացնում Նիկոլին

Վերլուծություն

Վա­շինգ­տո­նում ստո­րագր­ված հայտ­նի փաս­տաթղ­թե­րի մա­սին Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քը հրա­պա­րա­կա­յին դաշ­տում մո­տա­վո­րա­պես այս­պես էր՝ ող­ջու­նում ենք ա­մեն մի խա­ղաղ նա­խա­ձեռ­նութ­յուն եւ պատ­րաստ ենք օգ­նել: Բայց արդ­յոք ա­մեն բան նույն ո­ճի մե՞ջ է ոչ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում, այդ թվում՝ հայ-ռու­սա­կան պաշ­տո­նա­կան շփում-հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով. այս­տեղ, թե­րեւս, սուր հար­ցեր կան:

ՕՎԵՐՉՈՒԿԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է

Հի­շեց­նենք, Փա­շին­յա­նը Վա­շինգ­տո­նից վե­րա­դառ­նա­լով, շտա­պեց խո­սել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ, փոր­ձե­լով հա­մո­զել, որ սա ա­մե­նե­ւին էլ ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեմ ուղղ­ված քայ­լեր չեն: Մինչ­դեռ այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը, ընդ ո­րում, ոչ միայն վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թե­րի մա­սով, այլ դե­պի ԵՄ կուրս վերց­նե­լու հայտ­նի օ­րեն­քի փու­լից սկսած ամ­բող­ջա­կան թե­ման այլ դաշ­տում է, ոչ այն՝ այդ ա­մե­նը Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի դե՞մ է, թե՝ ոչ: Այս ա­մենն այն նույն ուղղ­վա­ծութ­յան հար­ցեր էին, ին­չը Մոսկ­վան հա­մա­ռո­րեն բա­ցատ­րում էր Ուկ­րաի­նա­յին՝ Յա­նու­կո­վի­չի ժա­մա­նակ­նե­րից սկսած եւ նույն բա­նը փոր­ձում է բա­ցատ­րել Նի­կո­լին, ու Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում դա շատ ա­վե­լի սուր է: Այն է՝ Հա­յաս­տա­նը, բա­ցի հայ-ռու­սա­կան ու­ղիղ հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, նաեւ ԵԱՏՄ ան­դամ է՝ դրա­նից բխող մի շարք ի­րա­վունք-պար­տա­վո­րութ­յուն­նե­րով, իսկ Ուկ­րաի­նա­յի պա­րա­գա­յում դա չկար…

Ա­հա այս ֆո­նին հի­շեց­նենք վեր­ջերս կա­յա­ցած՝ ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կի հա­յաս­տան­յան այ­ցը: թեեւ բուն այ­ցը եւ դրա արդ­յունք­նե­րը հրա­պա­րա­կա­յին դաշ­տում ի­րենց հեր­թին լայ­նո­րեն չմեկ­նա­բան­վե­ցին, բայց կա­րե­լի էր կռա­հել, թե ինչ կար դրա հիմ­քում:

Ա­մեն դեպ­քում, օ­րերս էլ այդ այ­ցի մա­սին ո­րոշ մեկ­նա­բա­նութ­յուն­ներ տվեց ՀՀ-ում Ռու­սաս­տա­նի գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Մաք­սիմ Սե­լեզն­յո­վը: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով դի­վա­նա­գետն այն թեզ է ա­ռաջ տա­նում, որ ե­թե Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջանն ի­րար եւ ԱՄՆ-ի հետ ինչ-որ բան են ստո­րագ­րում, ա­պա դրան­ցում նախ՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րը պետք է հաշ­վի առն­վեն: Հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ այն սերտ կա­պե­րը, ո­րոնք մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տանն ու­նի

Հա­րա­վա­յին Կով­կա­սի հետ։ «Տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րը, դրանց թվում՝ մեր ա­մե­նա­մոտ դաշ­նա­կի­ցը՝ Հա­յաս­տա­նը, հաս­կա­նում են դա»,- նշել է Սե­լեզն­յո­վը: Ու դրա­նից կա­րե­լի է են­թադ­րել. ե­թե ար­վում են կամ ար­վեն քայ­լեր, որ­տեղ կփոր­ձեն ՌԴ-ի շա­հերն ան­տե­սել, ա­պա, ըստ Սե­լեզն­յո­վի խոս­քի տրա­մա­բա­նութ­յան, դրանք կլի­նեն դի­տա­վո­րութ­յուն. եթե «հաս­կա­նում են» եւ հա­կա­ռակն են ա­նում, այլ տար­բե­րա­կի մա­սին չես կա­րող մտա­ծել:

Ըստ այդմ էլ, Սե­լեզն­յովն ընդգ­ծում է. «Ցան­կա­նում եմ նշել, որ մեզ հա­մար հատ­կա­պես կար­եւոր է, որ ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը բխեն բո­լոր կող­մե­րի շա­հե­րից, եւ­ որ դրանք հա­մա­ձայ­նեց­վեն բո­լոր տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րի, դրանց թվում՝ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ, ո­րոնք սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում են Հա­յաս­տա­նի հետ ԵԱՏՄ շրջա­նա­կում։ Միեւ­նույն ժա­մա­նակ, տա­րա­ծաշր­ջա­նա­յի­նից դուրս խա­ղա­ցող­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը չպետք է որ­եւէ նոր դժվա­րութ­յուն կամ նոր բա­ժա­նա­րար ար­գելք­ներ ստեղ­ծի»:

ՉՄՈՌԱՆԱՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՆԱԵՎ ԵԱՏՄ-Ի ՍԱՀՄԱՆՆ Է

ԵԱՏՄ-ի մա­սին հի­շե­ցու­մը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Ժա­մա­նա­կին, երբ Հա­յաս­տա­նում ա­մեն քայ­լի իշ­խա­նութ­յուն­նե­րը քա­րո­զում էին «դե­պի ԵՄ» կուր­սը, հենց Օ­վեր­չու­կի մի­ջո­ցով Հա­յաս­տա­նը զգու­շա­ցում­ներ ստա­ցավ, ընդ ո­րում, բա­վա­կա­նին կոշտ. Հա­յաս­տա­նը չի կա­րող միաժա­մա­նակ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում լի­նել, դրանք ի­րար հա­կա­դիր կա­ռույց­ներ են: Այ­սինքն, ե­թե Հա­յաս­տանն ու­զում է ԵՄ գնալ, ու­րեմն պետք է մո­ռա­նա ԵԱՏՄ-ի մա­սին: Եվ, դա­տե­լով նաեւ Սե­լեզն­յովի խոս­քի տրա­մա­բա­նութ­յու­նից, այդ ա­մե­նը ՌԴ փոխ­վար­չա­պետն այս վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ եւս մեկ ան­գամ, են­թադ­րե­լի է, շատ ա­վե­լի կոնկ­րետ ներ­կա­յաց­րել է Փա­շին­յան Նի­կո­լին: Սե­լեզն­յո­վը ներ­կա­յաց­րեց այս­պես. «Մենք քննար­կել ենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան պար­տա­վո­րութ­յուն­նե­րը միաս­նա­կան մաք­սա­յին տա­րած­քում իր ներ­կա­յութ­յան շրջա­նա­կում, ինչ­պես նաեւ սահ­մա­նա­յին վե­րահս­կո­ղութ­յան վե­րա­բեր­յալ երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րը, նե­րառ­յալ՝ Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րում»: Ի­մաս­տա­յին ա­ռու­մով, կա­րե­լի է հաս­կա­նալ այս­պես. Հա­յաս­տա­նի սահ­մա­նը նաեւ ԵԱՏՄ-ի սահ­մանն է: Այ­սինքն, ե­թե խո­սում ենք միաս­նա­կան մաք­սա­յին սահ­մա­նից, ա­պա Հա­յաս­տա­նի սահ­մա­նով ա­մեն մի ան­ցում դա նաեւ ան­ցում է ԵԱՏՄ-ի սահ­մա­նով: Նաեւ. Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ցան­կա­ցած վե­րահս­կո­ղութ­յուն դա վե­րահս­կո­ղութ­յուն է ԵԱՏՄ սահ­ման­նե­րի հան­դեպ:

Ս­տաց­վում է այս­պես. ե­թե նախ՝ սկսի գոր­ծել Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան-­Նա­խի­ջե­ւան, հե­տա­գա­յում մի­գու­ցե՝ Թուր­քիա մի­ջանցք կամ նույ­նիսկ սո­վո­րա­կան ան­ցու­ղի, ա­պա դա կնշա­նա­կի ան­ցում նաեւ ԵԱՏՄ-ի միաս­նա­կան մաք­սա­յին սահ­մա­նով, եւ այդ ա­մե­նը, բա­ցի հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կա­յից, վե­րա­բե­րում է նաեւ հենց ԵԱՏՄ-ին: Եվ երկ­րոր­դը. ե­թե, ըստ վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թե­րի, ինչ-որ ա­մե­րիկ­յան ըն­կե­րութ­յուն սկսի գոր­ծել Հա­յաս­տա­նի մաք­սա­յին սահ­մա­նում, ա­պա դա նույն բանն է՝ այն գոր­ծում է ԵԱՏՄ մաք­սա­յին սահ­մա­նում: Այ­սինքն, ե­թե այդ ա­մե­նը հա­մա­ձայ­նեց­ված չէ եվ­րա­սիա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րի հետ, չի հա­մա­պա­տաս­խա­նում ԵԱՏՄ օ­րենսդ­րութ­յա­նը, ա­պա դրա ի­րա­վա­սութ­յու­նը Հա­յաս­տա­նը չու­նի: Հաշ­վի առ­նե­լով, որ, մեծ հաշ­վով, այս­տեղ կան բա­զում հար­ցեր. սկսած ԵԱՏՄ-ի շրջա­նակ­նե­րում հաս­տատ­ված մաք­սա­յին դրույ­քա­չա­փե­րից, վեր­ջաց­րած կոնկ­րետ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի թույ­լատ­րե­լի լի­նել-չլի­նե­լուց: Պարզ օ­րի­նակ. կա­րող է, չէ՞ ինչ-որ ապ­րան­քա­տե­սա­կի հա­մար ԵԱՏՄ-ում սահ­ման­ված լի­նի, ա­սենք, 30 տո­կոս մաք­սա­տուրք, Հա­յաս­տա­նը նույն ապ­րան­քի հա­մար ա­պա­գա­յում, ա­սենք, Թուր­քիա­յի հետ սահ­մա­նի 10 տո­կոս, այն գա մեր եր­կիր եւ այս­տե­ղից զրո­յա­կան մաք­սա­տուր­քով մտնի եվ­րա­սիա­կան ընդ­հա­նուր շու­կա: Այն­պես, ինչ­պես «դե­պի ԵՄ» կուր­սի դեպ­քում կա­րող էր լի­նել. սա կա­րող է սո­ղանցք դառ­նալ, որ է­ժան ապ­րանք­նե­րը Թուր­քիա­յից, ԵՄ-ից, Ադր­բե­ջա­նից եւ որ­տե­ղից ա­սես՝ մտնեն ԵԱՏՄ ընդ­հա­նուր շու­կա՝ հա­կա­սե­լով Միութ­յան նոր­մա­տիվ­նե­րին: Կամ, ե­թե ու­զում է, կա­րող է դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին եւ այն­տեղ ա­մե­րիկ­յան ըն­կե­րութ­յուն կանգ­նեց­նե­լու հար­ցով վար­վի իր ու­զա­ծի պես:

Ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, որ այս ամ­բողջ պատ­մութ­յունն իր տակ ու­նի նաեւ քա­ղա­քա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­րը հիմք: Բայց Օ­վեր­չուկն էլ ոչ թե քա­ղա­քա­կան, այլ տնտե­սա­կան ո­լոր­տի ներ­կա­յա­ցուցիչ է, եւ նա, կրկնենք, նման ի­րա­վի­ճա­կի ան­թույ­լատ­րե­լիութ­յան մա­սին եւս մեկ ան­գամ ներ­կա­յաց­րեց Փա­շին­յա­նին՝ վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ: Այն է՝ այդ ա­մենն ուղղ­ված է ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեմ (ո­րը, ի դեպ, ԵԱՏՄ-ի հետ ու­նի ա­զատ ա­ռեւտ­րի պայ­մա­նա­գիր՝ ի տար­բե­րութ­յուն Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի), թե ուղղ­ված չէ, խոսքն ա­մե­նե­ւին էլ այդ մա­սին չէ: Խոսքն այն մա­սին է, որ այդ ա­մե­նը կա´մ պետք է հա­մա­պա­տաս­խա­նեց­վի ԵԱՏՄ-ում Հա­յաս­տա­նի ու­նե­ցած պար­տա­վո­րութ­յուն­նե­րին, կա´մ Հա­յաս­տա­նը պետք է հե­ռա­նա ԵԱՏՄ-ից, ին­չը, ի դեպ, Նի­կո­լը ե­րեկ ա­մե­նե­ւին էլ չէր բա­ցա­ռում: Այ­սինքն, որ հենց այդ «կա´մ-­կա´մ»-ն­ էլ մի վեր­ջին ան­գամ դրվել է Նի­կո­լի ա­ռաջ, իսկ նա սկսում է ակ­նար­կել, թե դուրս կգա: Ընդ ո­րում, նշվեց նաեւ, որ մին­չեւ տա­րե­վերջ կա­յա­նա­լու է հայ-ռու­սա­կան միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը Հա­յաս­տա­նում, եւ նման է, որ վերջ­նա­ժամ­կե­տը հենց դա է:

Այն, որ գործ­նա­կա­նում ան­մի­ջա­պես էլ Հա­յաս­տա­նի հա­մար դե­պի Ռու­սաս­տան գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հան­ման խնդիր­ներ սկսվե­ցին, պետք է նո­րից նույն ուղղ­վա­ծութ­յան մեջ գնա­հա­տել. հնա­րա­վոր չէ ռուս­նե­րի հաշ­վին փող աշ­խա­տե­լու մա­սին մտա­ծել, բայց քա­ղա­քա­կան նա­խա­սի­րութ­յուն­ներն ուղ­ղել դե­պի այլ ուղ­ղութ­յուն­ներ: Չ­նա­յած, եր­կար ժա­մա­նակ դա հնա­րա­վոր էր: Ընդ ո­րում, ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ մաս­նա­վո­րա­պես Ադր­բե­ջա­նի հա­մար, ո­րը կա­րո­ղա­նում էր ռու­սա­կան շու­կա­յի հետ շատ մեծ կա­պեր պա­հե­լով, նաեւ Ուկ­րաի­նա­յին վա­ռե­լիք տալ: Բայց այն ու­ժա­յին հար­ված­նե­րը, ո­րոնք Ադր­բե­ջա­նը ստա­ցավ Ուկ­րաի­նա­յից, թե­րեւս նաեւ Հա­յաս­տա­նին են վե­րա­բե­րում՝ ի­րա­վի­ճակ է փոխ­վում, հի­մա ա­մեն բան շատ ա­վե­լի կոշտ ձե­ւով է դրվե­լու «կամ-կամ» ո­ճի մեջ: Ա­ռա­վել եւս, որ մեծ հար­ցա­կան է ե­ղել եւ մնում, թե ԵՄ-ից, ո­րը ներ­կա­յումս ինքն է ա­ճող խնդիր­նե­րի մեջ կամ Թ­րամ­փից, ո­րի տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րությ­ուն­նե­րը, որ­պես կա­նոն, այդ­պես էլ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից այն կողմ չեն անց­նում, ե­կող ճոխ-ճոխ խոս­տում­նե­րը եր­բե­ւէ կի­րա­կա­նա­նա՞ն:

Տես նաեւ https://t.me/iravunk/56948 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված