Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

ԱՄՆ-ն հարձակողական ուժեր է կենտրոնացնում Վենեսուելայի ափերւ մոտ

Մամուլի տեսություն

Թրամփը հազարավոր զինվորներ և մոտ մեկ տասնյակ ռազմածովային նավեր է ուղարկել Վենեսուելայի ափեր և կարող է տապալել նախագահ Մադուրոյին: Այս մասին գրում է Axios-ը:

Պաշտոնական պատճառաբանությունը թմրավաճառների դեմ պայքարն է, սակայն Վաշինգտոնը չի թաքցնում, որ դա կարող է վերածվել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ գործողության, որի համար ԱՄՆ-ն նշանակել է 50 միլիոն դոլար պարգև, և ում համարում է թմրավաճառների կարտելի ղեկավար։
Գրանցվել է 7 ռազմանավի տեղաշարժ, այդ թվում՝ Tomahawk հրթիռներով երեք ականակիր, Ticonderoga դասի հածանավ և հարձակողական սուզանավի։
Գործողությանը մասնակցում է մոտ 4500 զինծառայող, այդ թվում՝ 2200 ծովային հետևակային։
Վարչակազմը քննարկում է տարբեր սցենարներ՝ նավերի խափանումից և խորտակումից մինչև կոկաինի արտադրության վայրի ջունգլիների վրա ավիահարվածներ, և նույնիսկ Մադուրոյին ֆիզիկապես վերացնելու տարբերակը։
ՌԴ փոծարտգործնախարար Կարակասը նման գործողությունները անվանում է «ահաբեկչական հարձակում և ռեժիմի փոփոխության փորձ»։ Իսկ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն աջակցեց Մադուրոյին՝ ասելով, որ «Արևների կարտելը» (Վենեսուելայի ղեկավարության մեջ գտնվող ռազմական-հանցավոր խմբավորում, որին ԱՄՆ-ն մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ) ծայրահեղ աջակողմյանների հորինվածք է՝ անցանկալի կառավարությունները տապալելու համար։

Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնի գլխավոր նպատակն է ստիպել Մադուրոյին հրաժարական տալ կամ մղել զինվորականներին նրան հեռացնելու՝ պարգևատրման դիմաց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ