Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» կենտրոնի դեմ հայց է ներկայացվել

Իրավական

Երևանի Օրբելի փողոցում գտնվող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ–ի նոր սեփականատերերին 30 մլն դրամով տուգանելու հայց է ներկայացվել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով, ինստիտուտի նոր սեփականատերեր Վիոլետա Սարգսյանն ու Աննա Գյոզալյանը, որոնք նաև «Վիոլետա» ԲԿ–ի սեփականատերերն են, իրենց ներկայացրած ծրագրով նախատեսված ներդրումային չափը 2024 թվականին չեն ապահովել։

«Նրանց ներկայացրած ներդրումները չեն համապատասխանել փաստացի իրականացված ներդրումներին։ Մասնավորեցման առաջին տարում պետք է կատարվեր 150 մլն դրամի չափով ներդրում, որը մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամբողջովին չի կատարվել։ Այդ հիմքով 30 մլն դրամի չափով տուգանք է հաշվարկվել, և դրա գանձման համար դատական գործընթաց է նախաձեռնվել»,– տեղեկացրեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով` թեև դատական գործընթաց է սկսվել, սակայն ինստիտուտում նոր սեփականատերերի ներդրումային ծրագիրը դեռ շարունակում է ուժի մեջ լինել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ