Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Կրիպտո ոլորտում հաքերային հարձակումներից վնասը օգոստոսին հասել է 163 միլիոն դոլարի

Տնտեսություն

Օգոստոսին կրիպտո ոլորտում հաքերային հարձակումներից վնասը կազմել է 163 միլիոն դոլար: PeckShield-ի վերլուծաբանները գրանցել են մոտ 16 խոշոր հարձակում։

 

Այս ցուցանիշը 15%-ով աճել է հուլիսի համեմատ, երբ կորուստները հասել են 142 միլիոն դոլարի։

 

Հաքերների թիրախներից մեկը թուրքական կրիպտո բորսան էր՝ BtcTurk-ը։ Հարթակը կորցրել է 54 միլիոն դոլարի ակտիվներ։ Սա բորսայի երկրորդ խոշոր հաքերային հարձակումն է վերջին մեկ տարվա ընթացքում։ 2024 թվականի հունիսին հարձակվողները BtcTurk-ից դուրս են բերել ավելի քան 50 միլիոն դոլար։

 

Ամսվա ամենամեծ միջադեպը կապված է բիթքոյնի մասնավոր ներդրողի հետ։ Օգտատերը կորցրել է 783 BTC (~91 միլիոն դոլար) սոցիալական ինժեներիայի միջոցով հարձակման արդյունքում։

 

Օգոստոսի հինգ խոշորագույն միջադեպերի թվում էին նաև՝

 

Odin.fun՝ 7 միլիոն դոլար,

BetterBank.io՝ 5 միլիոն դոլար,

CrediX Finance՝ 4.5 միլիոն դոլար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ