Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Ստեղծված «բարդակն» անգամ անեկդոտով չես համեմի

Վերլուծություն

Սեպտեմբերյան քաղաքական օրակարգը, ինչպես միշտ, բոցավառվում է իշխանական աթոռից սփռվող հակասություններով ու երկիմաստ հայտարարություններով։ Այս օրերին իշխանական բուրգից հերթական ցնցումն արձանագրվեց՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման տեսքով, որն իր բովանդակությամբ նման էր հին հումորային սատիրայի, բայց հետեւանքները չափազանց լուրջ են:

«Հայկական ռադիոյին հարցնում են՝ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) կառավարությունը, ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի, «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։ Հայկական ռադիոն պատասխանում է. «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան»-ի, այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը, արձագանքելով այս գրառմանը, շատ դիպուկ ձեւակերպում է, թե՝ «Նիկոլը hերթական գրառումն է կատարել ու ինքն իր դեմ նոր ցուցմունք է տվել։ Մի կողմ թողած այն ծիծաղելի փաստը, որ Նիկոլի օրոք «Հայկական ռադիո»-ն ոչ թե կարեւոր մի թեմայի մասին հարցնում է, այլ ինքն է ներկայանում պատասխանողի դիրքում, նա երկու կարեւոր արձանագրում է կատարել՝ նախ «Խաղաղության խաչմերուկ»-ը նույն «Մեծ Թուրան»-ն է միայն անվանափոխված եւ երկրորդ՝ միջանցք տրվել է, որի անունն է փոխվել ու հիմա կոչվում է ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ՝ «Թրամփի ուղի»։ Կարճ ասած՝ տերմինները փոխում են, բովանդակությունը մնում է նույնը:

Այո՛, այսքան պարզ, այսքան ուղիղ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում է իր իսկ հեղինակած խայտառակ իրականությունը քողարկել հումորային անեկդոտի քողով։ Բայց երբ խոսքը վերաբերում է Սյունիքի անվտանգությանն ու պետականության հիմնասյուններին, անխոս, հումորն անտեղի է։

«ՍՏՈՒԳԵՆՔ, ԷԼԻ, ԿԱՐՈ՞Ղ Ա ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Ա ԻՆՔԸ»

Բոլոր դիպվածները, բառակապակցությունները, նույնիսկ ստորակետերը, հուշում են մի իրողություն՝ կառավարությունը տալիս է «միջանցք», իսկ անունը դնում «ուղի», «խաչմերուկ», «տարածքային ամբողջականություն», բայց դրանից չի փոխվում էության մերկ ճշմարտությունը։ Այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկը», որը պաշտոնական հայտարարություններով «պետք է միացնի տարածաշրջանը», իրականում միայն Ադրբեջանին է միացնում Թուրքիային։ Հայաստանի շահերը՝ թուղթ ու գծագիր են մնում։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է քողարկել «խաչմերուկ» բառով, իր էությամբ հակասահմանադրական տարածքային զիջում է՝ հստակ վնասով Հայաստանի ինքնիշխանությանը:

Ժամանակն է բաց աչքերով նայելու իրականությանը, իսկ իրականությունը հստակ է՝ երբ անունը «ուղի» է, բայց էությունը՝ «միջանցք», անունը «խաչմերուկ» է, բայց բովանդակությունը՝ «Մեծ Թուրան», դրան ասում են պետականություն քանդել՝ ժպիտով։

Դե այս իրականությունը շրջանցելու համար անունն ինչ կուզի` կդնի, ինչ անեկդոտ կցանկանա` կպատմի, չէ որ միապետական մտածողությամբ ղեկավարը հստակ ասում է. «Կառավարությունը ես եմ»: Միայն սա բավարար է արձանագրելու համար, որ արդեն իրավունքի, սահմանադրականության եւ ժողովրդավարության հիմքերը ոչ միայն խարխլված են, այլեւ վաղուց այլեւս անցյալում են:

Իհարկե, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց Փաշինյանի այս սիմվոլիկ ինքնաբացահայտմանը՝ ուղիղ հայտարարելով. «Կառավարությունը ես եմ» Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդումն այսօր պատշաճ կարգով ներկայացվել է ՀՀ Գլխավոր դատախազին… Ստուգենք, էլի, կարո՞ղ ա դատախազությունն էլ ա ինքը»։

ՄԻԱՑՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏՆ ԷՐ

Այս ամենի ֆոնին արդարադատության, անկախության ցանկացած պատրանք փլվում է՝ ինչպես Արցախի վերջին հենակետերը 2023-ի սեպտեմբերին։

Ազատության հրապարակում ընդդիմությունը հավաքվեց՝ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Բայց այս տարի՝ ավելի դառնացած տրամադրությամբ, ամեն անգամ ավելի սակավաթիվ շարքերով: Միանշանակ է, որ տոնելու առիթ չկա, եւ առհասարակ՝ անհասկանալի է Արցախի անկախության այս կարգի ֆետիշացումն ու Մայր Հայրենիքի հետ Արցախի վերամիավորման հետեւողական ստվերումը: Վերջիվերջո, գոնե հիմա պետք է ընդունել, որ արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք՝ բռունցքված «միացում» գոռալով, ոչ թե «անկախություն»։ Երբ վերամիավորումը Մայր հայրենիքին ավելի հնչեղ լիներ, գուցե շատ բան այլ կերպ դասավորվեր։

Այսօր այդ անկախությունը դարձավ անցյալ, ընդամենը պատմագրական ակնարկ, որը չի բերում ո՛չ անվտանգություն, ո՛չ իրականություն։ Միակ ճանապարհը, որը կարող էր Արցախի գոյությունը երաշխավորել, հզոր բանակն էր, բանակի մեջքը կոտրված է, արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարված, իսկ կենացային հայտարարությունները, լալահառաչ խոսքերն այլեւս անտանելի: Իսկ թիվ մեկ խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վերահաստատեց, որ ասելիք ու անելիք չունի. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ»: Ընդամենը մեկ նախադասություն նա շպրտեց հարգելի հայրենակիցների երեսին ու համարեց այս օրն էլ անցկացրած:

Իսկ վայրահաչոցների պակաս չկա: Նիկոլ Փաշինյանի գրպանային քաղաքագետները, իրար հերթ չտալով, երեկ արշավ էին սկսել արցախցիների դեմ. «Ես մի սկզբունքային հարց ունեմ ղարաբաղյան կլանին՝ ինչո՞ւ գոնե մի պարտիզանական ջոկատ չկազմեցիք ու չմնացիք ձեր իրավունքների համար կռվելու Արցախում: Հիմա ասածներդ ի՞նչ է:Ինչո՞ւ էիք Ստեփանակերտում գեներալների թաղամաս ստեղծում, եւ ովքեր էին բնակիչները»: Փաշինյանի քաղաքագետների աշուղական անսամբլի մասին ասելիք վաղուց չկա, նրանց ինչ լինելը բոլորը գիտեն, բայց համաձայնեք, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ, որ լեւոնշիրինյանների լեզուն այսքան երկարեց:

ՀԱՊԿ վերլուծաբան Իգոր Պանարինը տարիներ առաջ «Իրավունք»-ի հետ զրույցում մատնանշել էր այն ուղին, որը մենք չանցանք. «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելուց առաջ՝ նախ Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ ոչ թե` Արցախը։ Սրանք տարբեր բաներ են։ Փաշինյանը չի իրականացրել Արցախի դիվանագիտական ճանաչումը։ Չգիտեմ՝ ինչու... գուցե, որովհետեւ գիտակցում է՝ այն իր հետ կբերի մի ամբողջ գործընթաց, որն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր»։

Բայց արդյո՞ք այդ «բացասական կողմերը» սարսափելին էին, քան այն իրողությունը, որն ունենք այսօր՝ առանց հայկական Արցախի: Այս համատեքստում հատկանշական է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի անկեղծ խոսքը. «Ամեն ինչ 80-ականներից չէր սկսվել: Մենք նախապատրաստել էինք 80-ականները: Հիմա էլ պետք է նախապատրաստենք մեր հաջորդ 88-ը: Ու այն ժամանակ արդեն այն սխալները, որոնք օբյեկտիվից բացի սուբյեկտիվ էին, արդեն իրավունք չունենք կրկնելու: Այսօր իսկապես բավականին բարդ ժամանակ է: Եվ մենք պետք է կարողանանք սթափ նայել իրականությանը: Նախ, պետք է գնահատենք՝ ինչ է եղել, որովհետեւ այդ կեղտը, որ այսօր իշխանության կողմից լցվում է հայ ժողովրդի գլխին, մի նպատակ ունի՝ ասելու, որ դու անարժան ես, որ դու իրավունք չունես գլուխդ բարձր պահելու, որ միշտ մեջքդ կքած պետք է պահես քո հարեւանների առաջ: Դա ժողովրդի մի հատվածին իսկապես շեղում է ճիշտ ճանապարհից: Դա եւս տեխնոլոգիա է, որը Հայաստանում չի ծնվել, բայց մենք պետք է կարողանանք ուժ գտնել, որ գոնե այն մարդկանց, որոնք այդ ամենին նայում են շատ ավելի խորը, բացատրենք, որ սա էլ է անցնելու եւ հաստատ անցնելու է: Բայց հանկարծ այնպես չլինի, որ երբ սա ընկնի, մեր մոտ խզում առաջանա 88-ի պանծալի ու նոր ժամանակների միջեւ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված